Բայդենը կհայտարարի տարածաշրջանային անվտանգության համաձայնագրի կնքման մասին
Չնայած այն հանգամանքին, որ իսրայելցի պաշտոնյաները պնդում են, որ Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների կարգավորումը օրակարգում չէ, երկրի կառավարությունը սպասում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Մերձավոր Արևելք կատարած այցի ընթացքում կհայտարարի տարածաշրջանային անվտանգության համաձայնագրի կնքման մասին:
Իրադարձություններին ծանոթ իսրայելական Hayom-ի աղբյուրները նշում են, որ թեև հայտարարությունը, որը հիմնականում ուղղված է «աճող իրանական սպառնալիքի» դեմ պայքարին, չի նշում Իսրայելի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունների կարգավորումը, այն միայն կհանգեցնի երկու պետությունների միջև անվտանգության համագործակցության։
«Այդ քայլը Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցի նախաձեռնությունն է, ով վերջին վեց ամիսների ընթացքում աշխատել է դրա առաջմղման ուղղությամբ և այդ հարցը քննարկել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի հետ», - ասել է Իսրայելի կառավարության աղբյուրը: