Ուժգին պայթյուն Իրանում. կա 8 զոհ
Իրանի Շահրիյար քաղաքում ծննդյան խնջույքի ժամանակ սրճարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ութ մարդ է զոհվել, հայտնում են իրանական լրատվամիջոցները։
Նախնական տվյալներով՝ միջադեպի զոհ են դարձել երեքից վեց տարեկան չորս երեխա՝ երեք կին և մեկ տղամարդ։
Նրանք մահացել են շնչահեղձությունից։ Նշվում է, որ հրդեհի պատճառ եղել է գազի պայթյունը: