Հրդեհ է բռնկվել Ստավրոպոլի ներկերի պահեստումՀայաստանում ժողովրդավարությունը հաղթելու է Նիկոլ Փաշինյանի ստեղծած անարխիային, և այդ օրը սարերի հետևում չէ. ԹանդիլյանԱննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարություններըՍպերցյանն արդեն բուժզննում է անցնում իր նոր ակումբի համարՖուտբոլի աշխարհի առաջնությունում սահմանվել է ինքնագոլերի նոր ռեկորդԱԲ գրագիտությունը պետք է դառնա ազգային առաջնահերթություն․ ԲՏԱ նախարար«Այժմ մեր հերթն է». Բայդենը խոսել է ամերիկյան ուղու անավարտ լինելու մասինԱրզամասի շրջանում ուժգին փոթորկի հետևանքով երեխա է զոհվելՔիշնևում աշխատանքը դադարեցնում է «Ռուսական տունը»Զարմացել եմ՝ տեսնելով Խամենեիի հրաժեշտին լացող իրանցիներին․ ԹրամփՉինաստանում հորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղներ են, զոհեր կանՎենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 2600-ըՌուսաստանը առաջարկել է Կոնստանտինովկայում հումանիտար գործողություն և ժամանակավոր հրադադարԹուրքիան չի թույլատրել 2000 ուղևոր ունեցող զբոսանավի մուտքը իր նավահանգիստներՀայտնի է Իրանի շուրջ հաջորդ բանակցությունների ամսաթիվըՌուսաստանը կշարունակի Հատուկ ռազմական գործողությունները․ Պեսկովի հայտարարություններըՍԴ-ի որոշումից հետո Հայաստանը կունենա ապալեգիտիմ խորհրդարան․ ՄելիքյանՍԴ-ն հաստատեց ԿԸՀ որոշումը․ Ազգային ժողովում կլինի երեք խմբակցությունՋրաշենում վեճը վերածվել է դանակահարության․ կա ևս մեկ հոսպիտալացվածՓեզեշքիանը համոզել է Իրանի գերագույն առաջնորդին բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետԵրևանում քննարկվել է կանանց դերը դիվանագիտության և արտաքին քաղաքականության մեջԽոշոր հրդեհ՝ Սյունիքում․ ավտովոզը և 5 ավտոմեքենաներ վերածվել են մոխրակույտիՍԴ որոշումը, տարբեր պատճառներով, «արդարացրեց» բոլորի սպասումները. Արփինե ՀովհաննիսյանՍԴ-ն որոշեց ուժի մեջ թողնել ԿԸՀ ընտրությունների վերաբերյալ որոշումը․ կեցցե՜ ժողովրդավարությունըՀուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինիԼինել դատախազ՝ նշանակում է մասնագիտությունը ծառայեցնել ոչ թե անձնական, այլ հանրային շահինՍԴ-ն, դրսևորելով ակնհայտ կանխակալություն, հաստատեց Սահմանադրության 2-րդ հոդվածի ոտնահարումըՍահմանադրական դատարանն ուժի մեջ թողեց ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափինՌազմարդյունաբերական ներուժի հնարավորությունները կկիրառվեն ՆԳՆ համակարգումՀՀ ԱԳՆ. Հայաստանն ու ԱՄՆ-ն վայելում են հարաբերությունների պատմական հանգրվանը Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ Ուրիշ տղամարդու կողքին չէի կարող նստել, ամուսնուս վարորդ եմ ընդունելՄաhաgել է ռուս ամենահայտնի գնչու դերասանուհիներից Եկատերինա ԺեմչուժնայանՎենեսուելայում երկրաշարժից հետո որոնողական շունը փրկել է 26 մարդու Շոտլանդացի դերասանը կոչ է անում քայլ անել՝ հանուն Հայաստանում փրկված արջերիԱյսօր Ադրբեջանն ու Հայաստանը ապրում են խաղաղության մեջ և կառուցում են առևտրային հարաբերություններ․ Ալիևը շնորհավորել է ԹրամփինԽուլիգանության դեպք՝ Երևանում․ ՌԴ 35-ամյա քաղաքացին միզել է Պարեկային ծառայության ավտոմեքենայի վրա
Փաշինյանը սոցիալապես անապահով ընտանիքների, զոհվածների երեխաներին ուղարկել է ճամբար, որտեղ հիգիեննայի տարրական պայմաններ չկան, հացն էլ ստիպված են հերթով ուտել
Հրաձգություն ԱՄՆ-ի Միչիգանի նահանգում. կա 2 զոհ և 1 վիրավորԱնահիտ Մանասյանն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿԱրգենտինայի և Կաբո Վերդեի երկրպագուները բախվել են միմյանց մարզադաշտումՍպանել վիշապին Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ կա տուժածԲագրատ Նալբանդյանն ինքնասպան է եղել` արդարացման վճռին չհասնելովՈրտեղի՞ց հայտնվեց «300 հազար ադրբեջանցիների վերադարձի» թեզը, և ի՞նչ են ցույց տալիս պաշտոնական թվերը. Hetq.amԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն դադարեցնում է Իրանի հետ բանակցությունները Խամենեիի հուղարկավորության ընթացքումԿենդանաբանական այգու մոտ տրոլեյբուսի սնուցման հոսանքընդունիչ ձողը վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են թիվ 54 երթուղին սպասարկող «Zhongtong»-ի վրաԱրևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյունՄահացել է տաղանդավոր սաքսոֆոնահար Արթուր Պետրոսյանը
Հասարակություն

1 բնակարան. 70 հազար դոլար բանկային ավանդ. ինչ ունեցվածք ունեն ԱԳ նախարարն ու կինը

ArmLur.am-ը շարունակում է ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների եւ նրանց ընտանիքի անդամների դրամական միջոցների ու ունեցվածքի վերաբերյալ հայտարարագրերը ներկայացնել: Այս անգամ հերթը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանինն է, որը ներկայացրել է նաեւ 2021 թվականի տարեկան հայտարարագիրը: Մինչ 2021 թվականը, ներկայացնենք նրա 2018, 2019 2020 թվականների տարեկան հայտարարագրերը:

2018 թվականի տարեկան հայտարարագրում նշված է, որ Միրզոյանը 49 մլն 700 հազար դրամով բնակարան է գնել եւ 13 մլն 600 հազար դրամով վաճառել է բնակարան. առուվաճառքի տարի է եղել:

Դրամական միջոցները տարեսկզբին 297 հազար դրամ է կազմել, որը տարեվերջին դարձել է 9 մլն 820 հազար դրամ: Որպես եկամուտ Միրզոյանը 2018 թվականի տարեկան հայտարարագրում նշել է սեփական աշխատավարձը՝ երկու վայրից ստացած, որն ընդհանուր կազմել է 14 մլն 731 հազար դրամ: Բացի այս, նա այդ տարում 34 մլն 790 հազար դրամի փոխառություն, վարկ է ստացել:

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը 2019 թվականի տարեկան հայտարարագրում նշել է, որ երկու բնակարան ունի, որից մեկը ձեռք է բերվել 2018 թվականին Աջափնյակ վարչական շրջանում, իսկ մյուսը՝ 2004 թվականին՝ Շենգավիթում: Տարեսկզբին բանկային հաշվին մնացորդը 8 մլն դրամ է եղել, որը տարեվերջին դարձել է 10 մլն դրամ: Կանխիկ գումարը կազմել է 2 մլն 220 հազար դրամ: 2019 թվականին ստացած եկամուտը երկու վայրից ստացած աշխատավարձն է, որն ընդհանուր կազմել է 17 մլն 815 հազար դրամ: Բացի այս, 2019 թվականի սկզբին Միրզոյանն ունեցել է Kia մակնիշի մեկ ավտոմեքենա, որը ձեռք է բերվել 2016 թվականին, սակայն տարեվերջին չի եղել: Ըստ հայտարարագրի՝ Միրզոյանն այն նվեր է ստացել:

2020 թվականի տարեկան հայտարարագրում գույքային որեւէ փոփոխություն չկա. Միրզոյանն ունի երկու բնակարան, մեկն Աջափնյակում, որը գնվել է 2018 թվականին: Բանկային հաշիվներն են պակասել. եթե տարեսկզբին 10 մլն դրամ է եղել, ապա այն տարեվերջին դարձել է 1.6 հազար դրամ: Փոխարենը՝ կանխիկ գումարն է ավելացել՝ 2 մլն 220 հազար դրամից դառնալով 5 մլն 800 հազար դրամ: Իսկ եկամուտը 2020 թվականին կազմել է աշխատավարձը՝ Ազգային Ժողովից ստացած, որը ընդհանուր կազմել է 12 մլն 313 հազար դրամ, ամսական՝ 1 մլն 26 հազար դրամ:

Ըստ 2021 թվականի տարեկան հայտարարագրի՝ Միրզոյանը վաճառել է Շենգավիթում ունեցած իր բնակարանը՝ 34 մլն 790 հազար դրամով: Բանկային ավանդը կազմել է 70 հազար դոլար: Իսկ բանկային հաշիվներին ունեցած գումարը կազմել է 9 մլն 100 հազար դրամ, 70 հազար 188 դոլար: Կանխիկ գումարը մեկ տարվա ընթացքում ավելացել է՝ 5 մլն 800 հազար դրամից դառնալով 8 մլն դրամ: 2021 թվականին նա ընդհանուր ստացել է 17 մլն 788 հազար դրամի չափով աշխատավարձ, աշխատավարձի մի հատվածը խորհրդարանից մյուս մասը՝ Արտաքին գործերի նախարարությունից: Ի դեպ, նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ Արարատ Միրզոյանի ունեցած վարկերի եւ փոխառությունների մնացորդը կազմել է 31 մլն 311 հազար դրամ: Տեղեկացնենք, որ Միրզոյանը ներկայացրել է նաեւ ծախսերի հայտարարագիր, որտեղ նշված է, որ 4 մլն 800 հազար դրամ վարկ է մարել:

Միրզոյանի կնոջ՝ Գոհար Աբաջյանի հայտարարագրում նշված է, որ մեկ բնակարանի համատեղ սեփականատեր է: Խոսքը Աջափնյակ վարչական շրջանում գտնվող բնակարանի մասին է, որն ամուսինները ձեռք են բերել 2018 թվականին: Նախարարի կինը 2019 թվականին 6 մլն 200 հազար դրամով գնել է 2011 թվականի արտադրության Kia մակնիշի ավտոմեքենա: Բանկային հաշվին առկա է եղել 571 հազար դրամ եւ 1995 դոլար: Պաշտոնյայի տիկնոջ կանխիկ գումարը եւս մեկ տարվա ընթացքում ավելացել է՝ 290 հազար դրամից դառնալով 1.5 մլն դրամ:

Գոհար Աբաջյանը երկու վայրից աշխատավարձ է ստացել. «ՎՕԼՕ» ընկերությունից ստացել է 11 մլն 744 հազար դրամ, իսկ 360 հազար դրամ էլ ստացել է ՝ «Քուիք Ստարտ»-ից: Գոհար Աբաջյանի վարկի մայր գումարի մնացորդը կազմել է ընդհանուր 2 մլն 366 հազար դրամ: