Նիգերիայում շվեյցարացի դիվանագետի կինը վարակվել է էբոլայովԹանկարժեք F-16-ների փոխարեն. Էստոնիան փնտրում է ավելի մատչելի ինքնաթիռներ դրոնների դեմ պայքարի համարԻսրայելը և Հունաստանը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրելՋրհեղեղներ Արգենտինայում․ զոհվել է երկու մարդ, հազարավորները լքել են իրենց տներըԱրագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաներըՊուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. ՊեսկովՏիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ. Սլովանը մարտական ոչ-ոքի խաղացՎթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր էԻրանը արտերկրում մահափորձեր է նախապատրաստում ամերիկացի դիվանագետների դեմ. AxiosԹրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելունՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՌուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ուկրաինացի հրահանգիչները Աֆրիկայում զինյալներ են պատրաստումՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ նախագահ«Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր մշակութային ժառանգության մասն են». Ռոբերտ ԱբիսողոմոնյանՀռոմում բողոքի ցույցերի ընթացքում 20 մարդ է բերման ենթարկվելՉեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակըԵրևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ ենՄարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխաՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԻրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ ռազմանավերի մուտքը Պարսից ծոցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լեհաստանում վեց օր փնտրել են չճանաչված թռչող օբյեկտ, սակայն ոչ մի հետք չեն գտելԼիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԾեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը
Արտահերթ ընտրություններ․ Փաշինյանը կարող է հայտնվել սեփական ծուղակում
Ալիևը մեծ հաշվով թքած ունի, թե մեր Սահմանադրությունում կամ Անկախության հռչակագրում ինչ է գրված, որովհետև Նիկոլն այսպես թե այնպես ոնց ուզում, այդ փաստաթղթերը տրորում է. ռազմական փորձագետ Պետական-ազգային դավաճանության մասին. Սենոր ՀասրաթյանԱռաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը․ Խոսրով ՀարությունյանԶինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհինԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբան
Քաղաքականություն

Ովքե՞ր են ՔՊ-ականների հանրային պահանջը ձևավորողներն ու ո՞րն է հանրության իրական պահանջը․․․

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները ճեպազրույցի ժամանակ հայտարարել են, թե քննարկում են ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու հարցը, քանի որ, իբր թե, կա հանրային պահանջ․․․

Իհարկե, կարելի էր ողջունել այն, որ իշխանությունները լսում են ու առաջնորդվում հանրային պահանջով, սակայն իրականում սա միայն թվացյալ կողմն է․․․

Անշուշտ, լուրջ վերլուծություններ անել հարկավոր չէ՝ հասկանալու համար, թե ինչ հանրային պահանջի մասին է խոսքը։ ՔՊ-ականների համար հանրություն ասվածը շատ փոքր հասկացություն է և սահմանափակվում է, օրինակ, Ալեն Սիմոնյանի՝ միջնամատ ցույց տվող ու հայհոյող «մայրիկ»-ներով, ախուրյանցի «Անո»-ներով, Աբաջյանիկեղծ «պապիկ»-ներով (որ նաև կեղծ ազատամարտիկ է խաղացել), Գռզոյի (Խաչատուր Սուքիասյանի) տան «աշխատակցուհի»-ներով (որոնց համար Շուշին հայկական չէ),  ԼԳԲՏ ներկայացուցիչ «Ռուստամ»-ներով (որն ուզում էր, որ թուրքը ծեր ու մանուկ կոտորի, Արցախն ու արցախցիները կործանվեն, միայն նախկինները չգան), Լեոնիդ Ազգալդյանին դավաճան համարողներով ու նրա արձանը պղծողներով և նրանց նման կյանքից «խռով մնացած» մի քանի ֆեյքային թյուրիմացություններով, ովքեր ՔՊ-ականների թելադրանքով (քանի որ սեփական խելք չունեն) հանրային պահանջի կեղծ օրակարգ են ձևավորում։

Ահա այսպես է ծնվել ՔՊ-ական պատգամավորների նշած հանրային պահանջը․․․

Իհարկե, ավելի խելամիտ կլիներ, եթե այդ անհայրենիք ֆեյքերի կողմից ձևավորված հանրային պահանջը կապված լիներ ոչ թե կոնկրետ ընդդիմադիրներին մանդատից զրկելու, այլ, օրինակ, 44 օր Ֆրանսիայի հրապարակը փակելու հետ (քանի որ երթևեկությունը դժվարացել էր), բայց քամին փչում է այն կողմ, ուր հաճո է «թագավորին»․․․

Ինչևէ, ՔՊ-ականներն այժմ, «չուզելով, ստիպված, ճարահատ, այլ ելք չունենալով», քննարկելու են խորհրդարականական ընդդիմությանը մանդատից զրկելու հարցը․․․

Ճիշտ կանեն, թե ոչ՝ այս պահին դա չէ հարցը, այլ այն, որ եթե ՔՊ-ականներն իրապես լսում են հանրության ձայնն ու շարժվում հանրային պահանջով, ապա ինչո՞ւ են գամվել իրենց աթոռներին ու օր առաջ հրաժարականներ չեն տալիս․․․ Չէ՞ որ տասնյակ հազարանոց հանրությունը փողոցներում՝ անհազանդության ակցիաներով, տևական ժամանակ պահանջում է, որ երկիրը թշնամուն հանձնած ու արժեհամակարգը ոչնչացնող իշխանությունները հրաժարական տան․․․ թե՞ այդ կողմից եկող պահանջը ձեռնտու չէ իշխանավորներին։

Մի բան հաշվի չեն առել փողոցից իշխանության եկած քայլիստները․ երբ դուրս ես գալիս ֆեյսբուքյան ֆեյքային աշխարհից, ապա հանրության իրական պահանջը զգում ես անմիջապես ճակատիդ՝ լսելով դավաճան պիտակավորումը, որովհետև դա է իրականությունը, և իրական հանրությունը պահանջում է կապիտուլյանտ իշխանության հրաժարականը․․․

Արմինե Մկրտումյան