Բրյուսելում հանդիպել են Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի պաշտպանության նախարարները
Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպման շրջանակում կայացել է Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի պաշտպանության գերատեսչությունների ղեկավարների եռակողմ հանդիպումը, գրում է Anadolu-ն։
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը և Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը քննարկել են օրակարգային արդիական հարցեր՝ շեշտը դնելով տարածաշրջանի պաշտպանության և անվտանգության վրա։
Մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ։