Իսրայելը շնորհակալություն է հայտնել Թուրքիային
Իսրայելի արտաքին գործերի նախարար Յաիր Լապիդը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ և շնորհակալություն է հայտնել Անկարայի ջանքերի համար՝ պաշտպանելու իսրայելցի զբոսաշրջիկներին Իրանի կողմից նրանց վնասելու փորձերից, գրում է mignews.com-ը։
Իսրայելի իշխանությունները կոչ են արել քաղաքացիներին անհապաղ հեռանալ Ստամբուլից և հրաժարվել Թուրքիայի այլ շրջաններ մեկնելուց՝ զգուշացնելով, որ իրանցի գործակալները ծրագրում են առևանգել իսրայելցիներին։
Իսրայելի իշխանությունները նախազգուշացումներ են ուղարկել Թուրքիայում գտնվող մոտ 1000 քաղաքացիների՝ խնդրելով անհապաղ լքել երկիրը։