Էֆքան Ալան՝ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման մասին
«Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում մենք գործում ենք Ադրբեջանի հետ համագործակցության շրջանակներում»։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության արտաքին հարաբերությունների գծով փոխնախագահ Էֆքան Ալան։
Նրա խոսքով՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում հանդիպումները շարունակվում են։
«Տեղի են ունեցել հատուկ ներկայացուցիչների հանդիպումներ։ Մենք անհամբեր սպասում ենք հարաբերությունների բարելավմանը։ Հուսով եմ, որ մյուս կողմն էլ է դրան ձգտում։ Կհասնեն այնպիսի արդյունքների, որոնք օգտակար են ոչ միայն երկու երկրների, այլև տարածաշրջանի բոլոր պետությունների համար»։