Նիգերիայում շվեյցարացի դիվանագետի կինը վարակվել է էբոլայովԹանկարժեք F-16-ների փոխարեն. Էստոնիան փնտրում է ավելի մատչելի ինքնաթիռներ դրոնների դեմ պայքարի համարԻսրայելը և Հունաստանը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրելՋրհեղեղներ Արգենտինայում․ զոհվել է երկու մարդ, հազարավորները լքել են իրենց տներըԱրագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաներըՊուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. ՊեսկովՏիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ. Սլովանը մարտական ոչ-ոքի խաղացՎթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր էԻրանը արտերկրում մահափորձեր է նախապատրաստում ամերիկացի դիվանագետների դեմ. AxiosԹրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելունՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՌուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ուկրաինացի հրահանգիչները Աֆրիկայում զինյալներ են պատրաստումՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ նախագահ«Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր մշակութային ժառանգության մասն են». Ռոբերտ ԱբիսողոմոնյանՀռոմում բողոքի ցույցերի ընթացքում 20 մարդ է բերման ենթարկվելՉեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակըԵրևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ ենՄարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխաՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԻրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ ռազմանավերի մուտքը Պարսից ծոցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լեհաստանում վեց օր փնտրել են չճանաչված թռչող օբյեկտ, սակայն ոչ մի հետք չեն գտելԼիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԾեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը
Արտահերթ ընտրություններ․ Փաշինյանը կարող է հայտնվել սեփական ծուղակում
Ալիևը մեծ հաշվով թքած ունի, թե մեր Սահմանադրությունում կամ Անկախության հռչակագրում ինչ է գրված, որովհետև Նիկոլն այսպես թե այնպես ոնց ուզում, այդ փաստաթղթերը տրորում է. ռազմական փորձագետ Պետական-ազգային դավաճանության մասին. Սենոր ՀասրաթյանԱռաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը․ Խոսրով ՀարությունյանԶինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհինԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբան
Քաղաքականություն

Փաշինյանը խասյաթ ու ավանդույթ ունի, բանակցային պրոցեսի նրբությունները ճշտել Իլհամ Ալիևից՝ իր կիրթ ու կառուցողական գործընկերոջից․ Խամոյան

Նիկոլ Փաշինյանը, ժողովրդական լեզվով ասած, խասյաթ ունի, ավանդույթ ունի, բանակցային պրոցեսի նրբությունները ճշտել Իլհամ Ալիևից, որին որակում էր կիրթ և կառուցողական, իսկ մենք տեսանք, թե այդ կիրթ ու կառուցողական գործընկերը՝ Նիկոլ Փաշինյանի, ինչ բերեց հայ ժողովրդի գլխին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

«Գիտե՞ք, Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ նրա գիտելիքներն ինչպես տգետ կային, այդպես էլ տգետ մնացին։ Ես չեմ վախենա այս ձևակերպումն օգտագործելուց։ Կամ գոյություն ունի երկրորդ տարբերակը՝ նա բանակցային փաստաթղթերը կարդացել և չի կարողացել հասկանալ, կամ կարդացել է այն, ինչ հետո իրեն վերելակում, այլ սենյակում պատմել է Իլհամ Ալիևը։ Որևէ երկրի ղեկավարի արած-չարածի, բանակցային պրոցեսի թողած առավելությունների և բացթողումների մասին կարելի է դատել նրանից, թե նա ինչ ժառանգություն է ստացել և ինչպիսի ժառանգություն է թողել իր հաջորդին»,-նշեց Խամոյանը։

Խոսելով 1998թ․-ի իրադարձությունների մասին՝ Խամոյանը նշեց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստացել է բանակցային պրոցես, երբ Լիսաբոնի տխրահռչակ գագաթնաժողովից հետո, միջազգային հանրությունը, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները ճանաչում էին Ադրեբեջանի տարածքային ամբողջականությունը, Արցախն էլ՝ Ադրբեջանի կազմում։

«Համառ բանակցային պրոցեսից հետո, 10 տարվա ընթացում, նախագահ Քոչարյանն իր հաջորդներին է փոխանցել բանակցային պրոցես, ժառանգություն, փաթեթ, որտեղ այդ նույն միջազգային հանրությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրները ճանաչել են Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը։ Փաշինյանը հերթական անգամ փորձում է, շարունակում է սնուցել այն թեզը, որ խեղճ հարիֆն ի՞նչ աներ, իր ջեբը գցեցին։ Նա ուռճացնում է այդ թեզը և փորձում իրեն հավատացողներին ներարկել, որ ինքը որևէ բան չէր կարող անել, որովհետև ինքը վատ ժառանգություն էր ստացել։ Գիտե՞ք, սա կարող էր տրամաբանական լինել, եթե պատերազմը լիներ, օրինակ՝ իր պաշտոնը ստանձնելուց հետո՝ մեկ ամսվա կամ երկու ամսվա ընթացքում։ Հասկանալի էր, չէ՞, լինելու, որ իրավիճակն էնպիսին էր, որ նա դա պարզապես ժառանգություն ստացավ։ Սակայն դա տեղի ունեցավ 2 տարի անց։ Իսկ այդ երկու տարվա ընթացքում նա ինչո՞վ էր զբաղված, հիշո՞ւմ եք։ Երբ նրան խորհրդարանում հարցնում էին, թե բանակցային պրոցեսից ինչ կարող եք հայտնել, երբ Լավրովը 2019-ին հայտարարում էր, որ փուլ առ փուլ փաթեթ է դրված բանակցությունների սեղանին, ինքն ու իր ամբողջ ապարատը ստում էին հայ ժողովրդին։ Նա հայտարարում էր, որ ինչ ուզեմ՝ այն էլ կբանակցեմ։ Մատ էր թափ տալիս պատգամավորների վրա։ Ասում էր՝ որևէ մեկդ ինձ չկաշկանդի։ Եվ ի վերջո՝ մի շատ կարևոր նրբերանգ այդ պատմության մեջ․ մարդը 2019թ․-ին հայտարարել է, որ ես բանակցությունները սկսում եմ իմ սեփական զրո կետից»,- նշեց Խամոյանը և հավելեց, որ Փաշինյանը ջուրն է գցել ամբողջ բանակցային գործընթացը։