Արմեն Աշոտյանն Արցախի հարցով բանավեճի է հրավիրում Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
Հայաստանում կատարվող իրադարձությունները «պինգ-պոնգ» չեն, որ հետևեք, ով ինչ ասեց, ով ինչ հակադարձեց: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Երբ մեկն ասում է՝ անձրև է, մյուսն ասում է՝ արև, պետք չի նստել նայել, պետք է բացել վարագույրը, տեսնել՝ անձրև է, թե՞՝ արև: Ձեզնից պահանջվում է բացել այդ վարագույրը, այդ «թղթերը» և տեսնել, թե ով է ստում»,- ասաց Աշոտյանը:
Նա բանավեճի հրավիրեց Փաշինյանին՝ Արցախի հարցով:
«Ինչքան էլ զզվեմ Նիկոլ Փաշինյանից, հերթական անգամ հրավիրում եմ բովանդակային, հավասար պայմաններով, բարեկիրթ բանավեճի»: