Մեյլով որոշում գրող աղջկա գալով քաղաքական հետապնդումները նոր որակ են ստանալու․ Կոչուբաև
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Դուք չեք կարող պատկերացնել՝ ինչքան ենք էրնեկ տալու Արթուր Դավթյանին: Մեյլով որոշում գրող աղջկա գալով քաղաքական հետապնդումները նոր որակ են ստանալու: Արթուր Դավթյանը օրիենտացիան փոխած պրոֆեսիոնալ է և մեկ-մեկ առաջնորդվում էր իր առաքելությամբ: Մեյլի աղջկա ծագումնաբանությունը ամբողջովին իշխանական է և ծառայելու է բացառապես այդ իշխանության շահերին: Աենակարևորը՝ մեյլով քննիչի որոշումները ցենզուռայի ենթարկելը բավարար չէ դատախազական համակարգի ղեկավարման համար և սա այն համակարգը չէ, որ դրսից ում բերես աշխատի, կարծում եմ համակարգը վերջնականապես բարոյալքվելու է և կազմաքանդվի»: