Քաղբանտարկյալ Գևորգ Մարկոսյանը ազատ կարձակվի. փաստաբան
Փաստաբան Բենիկ Գալստյանը գրում է.
«Առաջին ատյանի դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմեն Պողոսյանի մերժեց քննիչ Արմեն Խաչատրյանի՝ իմ պաշտպանյալ Գևորգ Մարկոսյանի նկատմամբ մայիսի 25-ին ընտրված կալանավորման ժամկետը երկարացնելու միջնորդությունը։
Գևորգը հունիսի 22-ին ազատ կարձակվի… եթե հանկարծ որոշ անձինք մի նոր բան «չմտածեն»։
Տարոսը բոլոր քաղաքական բանտարկյալներին։
Իհարկե չենք մոռանում, որ բոլոր քաղաքական հետապնդումների ճարտարապետներն ու կատարողները վաղ, թե ուշ պատասխանատվության են կանչվելու… ես և իմ ընկերները դրա մասին հոգ ենք տանելու։
#նստելու_եք
#գնալուց_առաջ_բոլորին_բռնել_տուր»: