Չնայած դրան, այստեղ մարդիկ, ի հեճուկս ներքևում տեղադրված լուսանկարի կեղծ բովանդակության, առավել քան պինդ են կանգնած և իրենց ամենօրյա արարումներով շարունակում են վառ պահել հարազատ օջախի կրակը. Սենոր Հասրաթյան
Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը գրել է. «Այսօր, երբ Մարտակերտի շրջանի Չափար գյուղում էի, համացանցում տեսա ներքևում տեղադրված լուսանկարը: Ընդամենը երկու տարի առաջ Չափարը սահամանամերձ չէր, իսկ այսօր արդեն այդպիսինն է... Երկու տարի առաջ Չափարից Երևան հասնելու համար հարկավոր էր ընդամենը երեք ժամ, իսկ այսօր այդ ճանապարհը կրկնապատկվել է... Բայց, չնայած դրան, այստեղ մարդիկ, ի հեճուկս ներքևում տեղադրված լուսանկարի կեղծ բովանդակության, առավել քան պինդ են կանգնած և իրենց ամենօրյա արարումներով շարունակում են վառ պահել հարազատ օջախի կրակը: Գյուղում չկա տղամարդ՝ տարեց, թե երիտասարդ, որ մասնակցած չլինի Հայրենիքի պաշտպանության համար մղված երեք պատերազմներից գոնե մեկին... Նրանց հետ զրուցելուց համոզվում ես, որ, թեկուզ աղճատված սահմաններով, բայց միևնույն է՝ Հայրենիքն իր բովանդակությամբ ամբողջական է և կանգուն...»: