Կառավարությունը հերթական անգամ ավելացնում է ոստիկանությանը հատկացվող գումարները՝ աշխատավարձերի և օրը 3 անգամ մոտ 3000 դրամով սնվելու համար
Կառավարությունն այսօր՝ հունիսի 17-ի նիստում, մոտ 2 մլրդ դրամ կհատկացնի Ոստիկանությանը՝ նրանց աշխատավաարձերի համար և որպես հավելավճար:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է.
«1. Անհրաժեշտությունը՝ պայմանավորված է ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների ընթացիկ տարվա պահապանման ծախսերի պատշաճ ֆինանսավորումն ապահովելու նպատակով լրացուցիչ անհրաժեշտ միջոցներ ներգրավելու հանգամանքով։
2. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագծով հատկացումներ է նախատեսվում ՀՀ կառավարության 2021-2026 թթ․ ծրագրով ամրագրված՝ ոստիկանության զորքերի նյութատեխնիկական ապահովվածության մակարդակի բարձրացման նպատակով։
3. Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և կարգավորման բնույթը․
11010 միջոցառման հատկացումները նախատեսվում է ավելացնել 215.1 մլն. դրամով, որից՝ «Կենցաղային և հարային սննդի ծառայություններ» 4236 հոդվածի գծով՝ 110.0 մլն. դրամ: Լրացուցիչ անհրաժեշտ գումարը նախատեսվում է արտաքին ծառայությունում ընդգրկվող անձնակազմի ճաշարանային տարածքներից դուրս սննդի ապահովմանը /օրական 3 անգամ, 2970 դրամ մրցույթային գնով/։
«Հատուկ նպատակային այլ նյութեր» 4269 հոդվածը նախատեսվում է ավելացնել 105.1 մլն.դրամով, որն ուղղվում է ոստիկանության զորքերի տեխնիկական հագեցվածության բարելավմանը, ընթացիկ գործունեությանն անհրաժեշտ ապրանքների, նյութերի գծով առկա պահանջարկի ապահովմանը։
Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
«Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N2121-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը գումար հատկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ ՀՀ պետական բյուջեի ծախսերում և եկամուտներում փոփոխություններ չեն առաջանա:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
ՀՀ ոստիկանություն։
6. Ակնկալվող արդյունքը.
Ոստիկանության զորքերի տեխնիկական հագեցվածության բարելավում, ընթացիկ գործունեությանն անհրաժեշտ ապրանքների, նյութերի գծով առկա պահանջարկի ապահովում»:
