Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանն այցելել է Ստեփանակերտ
Այսօր Ստեփափանակերտ է այցելել ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի համայնքապետարանի պատվիրակությունը՝ քաղաքապետ Գևորգ Փարսյանի գլխավորությամբ:
Մայրաքաղաքի մուտքի մոտ հյուրերին աղուհացով դիմավորել են Ստեփանակերտի քաղաքային իշխանությունների պատասխանատուները՝ քաղաքապետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ:
Հետո գործընկերները այցելեցին Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղկեպսակներ դրեցին Մեծ Հայրենականի զոհերի հիշատակին կառուցված հուշարձանին: Նաև ծաղիկներ խոնարհեցին Եղբայրական գերեզմանոցի հերոս ննջեցյալների շիրիմներին՝ խնկարկելով նրանց անմար հիշատակը: