Ֆրանսիան ռուսական գազ չի ստանում հունիսի 15-ից
GRTgaz օպերատորը հայտնել է, որ Ֆրանսիան այլևս չի ստանում ռուսական գազ գազատարով, հաղորդում է BFMTV-ն՝ վկայակոչելով AFP-ն:
«Ֆրանսիան ռուսական գազ չի ստանում հունիսի 15-ից՝ Ֆրանսիայի և Գերմանիայի միջև ֆիզիկական հոսքի դադարեցման պատճառով»,- ասվում է հրապարակման մեջ։
Ֆրանսիա գազի մատակարարումը կարող է դադարեցվել այն պատճառով, որ «Գազպրոմը» զգալիորեն կրճատել է մատակարարումների ծավալը եվրոպական երկրներ, այդ թվում՝ Գերմանիա։