Ադրբեջանը Հայաստանից սպասում է կոնկրետ քայլերի. Ադրբեջանի փոխարտգործնախարար
«Ադրբեջանը Հայաստանից սպասում է կոնկրետ քայլերի՝ շուտով խաղաղության պայմանագիր ստորագրելու համար». Այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը՝ ելույթ ունենալով Բաքվի IX գլոբալ ֆորումում:
Նա նշել է, որ Ադրբեջանը սպասում է, որ Հայաստանը վերջապես կոնկրետ քայլեր ձեռնարկի խաղաղ գործընթացն առաջ մղելու համար։
«Ադրբեջանն իր հերթին Հայաստանին ներկայացրել է հինգ հիմնարար սկզբունքներ, որոնք պետք է պահպանվեն»,- ասել է Մամեդովը։