ԱՄՆ-ն շահագրգռված է Ղարաբաղի վերականգնման հետ կապված ներդրումներով. ամերիկացի դիվանագետ
«Միացյալ Նահանգները շահագրգռված է Ղարաբաղի վերականգնման հետ կապված ներդրումներով, սակայն ադրբեջանական կողմը պետք է որոշակի քայլեր ձեռնարկի այս հարցում»,- Azeri Daily-ին տված հարցազրույցում ասել է ամերիկացի դիվանագետ, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռոբերտ Սեկուտան։
Նրա խոսքով, Ադրբեջանում ԱՄՆ ներկայիս դեսպան Լի Լիցենբերգերը ակտիվորեն աշխատում է այդ ուղղությամբ։
«Նպատակահարմար կլիներ,- ընդգծել է Ռոբերտ Սեկուտան,- եթե պաշտոնական Բաքուն առևտրային առաջարկներով ուղղակիորեն դիմեր ամերիկյան ընկերություններին։ Վստահ եմ, որ ԱՄՆ մասնավոր հատվածն այսօր պատրաստ է մասնակցել Ղարաբաղի ազատագրված տարածքների վերականգնման և վերակառուցման ծրագրերին»,-ասել է նա: