ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը Սյունիք է այցելել
Հունիսի 16-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոյին։ Հանդիպմանը մասնակցել է Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը։
Ինչպես տեղեկանում ենք Սյունիքի մարզպետարանից, Անն Լույոն նշել է՝ Սյունիքը կարեւոր ռազմավարական նշանակություն ունեցող մարզ է Հայաստանի համար, հատկապես՝ 2020-ի պատերազմից հետո։
Հանդիպման ընթացքում քննարկվել են մարզի զարգացման հնարավորություններին եւ ուղղություններին, ենթակառուցվածքներին, զբաղվածությանը, կրթությանը, զբոսաշրջությանը, Արցախից տեղահանվածներին վերաբերող մի շարք հարցեր։
Դեսպանն առաջարկել է Գորիսի օրինակով միջմարզային բարեկամություն եւս հիմնել կամ մարզի այլ քաղաքների հետ Ֆրանսիայից քույր քաղաքներ դառնալու հնարավորություն ստեղծել։