Զելենսկին ողջունել է Եվրահանձնաժողովի դրական եզրակացությունը Ուկրաինայի ԵՄ անդամակցման մասին
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ողջունել է Եվրահանձնաժողովի՝ Եվրոպական խորհրդին տրված դրական եզրակացությունը Եվրոպական միությանը Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Զելենսկին այդ առթիվ շնորհակալություն է հանձնել անձամբ ԵՄ գործադիր մարմնի՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին և նշել՝ Եվրահանձնաժողովի որոշումը առաջին քայլն է դեպի ԵՄ անդամակցում:
Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց հաշված օրեր անց՝ 2022 թ. փետրվարի 28-ին, երկրի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ստորագրել էր Եվրոպական միությանը անդամակցելու վերաբերյալ Ուկրաինայի հայտը: