Վրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթելԾննդյան միջոցառումը վերածվել է ծեծկռտnւքի. կանխվել է hшշվեhшրդարըԱզատություն Մարտուն Գրիգորյանին և Վարդան Ղուկասյանին
Գյումրին դժվարություններին չհանձնվելու մասին է. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Դիարբեքիրում հայկական եկեղեցու ներկայացուցիչը աջակցել է ՀՀ–ի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանըԳործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը՝ բռնաճնշnւմն է, որի դառը հետևանքներն արտահայտված են քաղաքական իրողություններում․ Տիգրան ԱբրահամյանԱռանց հզոր Գյումրու չի կարող լինել հզոր Հայաստան. «Ուժեղ Հայաստան»
Մամուլ

Եթե չի եղել, ինչո՞ւ ձայն չեք հանում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Արցախյան պատերազմից հետո Հայաստանը շարունակում է մնալ միջազգայնորեն նսեմացված վիճակում։ Նույնիսկ ռազմագերիների վերադարձի և այլ հումանիտար հարցեր լուծված չեն, սակայն մեր իշխանությունները շտապում են սահմանազատման հանձնաժողով ստեղծել ու օր առաջ սկսել դրա աշխատանքները։ Ավելին՝ Հայաստանի տարածքների մի մասը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի օկուպացիայի տակ։ Իսկ Փաշինյանի այն առաջարկը, որ անհրաժեշտ է երկուստեք հետ քաշել զինված ուժերը Գեղարքունիքի մարզի Սոթքից մինչև Սյունիքի մարզի Խոզնավար հատվածի շփման գիծ, որպեսզի սահմանային ճշգրտումների համար միջազգային դիտորդներ տեղակայվեն, այդպես էլ մնաց օդից կախված։

Եվ հիմա՝ այս իրավիճակում, զարմանալի է, թե ինչպես պետք է կայանա սահմանազատումը։ Մի՞թե որևէ մեկը պատրանքներ ունի, թե ադրբեջանական զինված ուժերը դրա արդյունքում դուրս են գալու ՀՀ տարածքից։ Անգամ բացառված չէ, որ կարող են ավելի խորանալ ՀՀ տարածքում։ Ու, ընդհանրապես, անհասկանալի է, թե ինչի՞ վրա են իրենց հույսը դրել իշխանությունները։ Ինչքան շատ է Հայաստանը զիջումների գնում, այնքան շատ է Ադրբեջանը պահանջներ ներկայացնում։ Եթե հնարավոր չլինի Ադրբեջանին կանգնեցնել, ապա նրա պահանջները չեն ավարտվի։ Մի խոսքով, անորոշությունները շատ են, իսկ ապագան՝ մռայլ։

Թվում էր, թե Փաշինյանը 2021 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը ներկայացնելիս պետք է հանրությանը և հատկապես միջազգային հանրությանը ուղերձներ հղեր Ադրբեջանի անընդունելի պահվածքի մասին, սակայն նրա ելույթը ամբողջությամբ նվիրված էր... նախկիններին։ Ավելի ճիշտ՝ պարտության մեղքը ու ձախողումները հերթական անգամ նախկինների վրա «սրբագրելուն»։ Ճիշտ է՝ Փաշինյանը բազմաթիվ առիթներ ունեցել է նախկիններին մեղադրելու մասին իր թեզերը կրկնելու համար, սակայն այս անդրադարձը բավական ծավալուն էր։ Նա խորանում է անցյալի ծալքերի մեջ՝ մոռանալով, որ ինքը իշխանության գալուց հետո, մերժելով Արցախյան հիմնախնդրի շուրջ իր ստացած ժառանգությունը, բանակցությունները սկսել է «սեփական կետից», ինչն էլ աղետի է հանգեցրել։

Ընդ որում, նա դա անում էր՝ զուգահեռ անընդհատ կրկնելով, թե իր խնդիրը ոչ թե անցյալի մասին խոսելն է, այլ ապագայի։ Ընդ որում, ուշագրավ է, որ Փաշինյանի ամբողջ ելույթի մեջ մի հատված էր միայն վերաբերում Արցախի ապագային, թե՝ ցանկացած կարգավիճակ, որ իրապես երաշխավորում է Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունը, իրավունքները և ազատությունները, պիտի լուծում համարվի մեզ համար: Եվ հետաքրքրական է, որ այսպիսի հայտարարությանը հաջորդ օրը հետևում է Ալիևի արձագանքը։ Ադրբեջանի նախագահը կրկին հոխորտում է Հայաստանի հասցեին, տարածքային պահանջներ ներկայացնում Սյունիքի նկատմամբ և, իր սովորության համաձայն, ընդգծում, թե առանց, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի», խաղաղություն չի լինի։

Ընդ որում, Ալիևը նշում է, թե բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Արցախի կարգավիճակի հարցը չպետք է բարձրացվի, իսկ երբ այդ մասին խոսվում է, ապա դա կարող է բերել շատ լուրջ հետևանքների։ Խնդիրն այն է, որ իր ելույթում Փաշինյանը համարձակվել էր խոսել կարգավիճակի մասին։ Սակայն այդ ի՞նչ բանավոր պայմանավորվածություն է, որի մասին հայ հանրությունը չգիտի։ Մի՞թե առանց հանրության կարծիքի հետ հաշվի նստելու Փաշինյանը ընդառաջ է գնացել հակառակորդին։ Իհարկե, Փաշինյանից արդեն ամեն ինչ սպասելի է, քանի որ բազմաթիվ դեպքերում մեր երկրին վերաբերող հարցերի մասին հանրությունը տեղեկանում է հենց հակառակորդից։ Օրինակները բոլորիս աչքի առաջ են, սակայն մենք նույնիսկ այս պարագայում հակված ենք հավատալ, որ Ալիևը նորից ստում է, որ իրոք ոչ մի բանավոր պայմանավորվածություն չի եղել:

Թեպետ, միևնույն ժամանակ չենք մոռացել, որ ժամանակին հենց Փաշինյանն էր հայտարարում, թե ինչ-որ պետք է, այն էլ բանակցում են, Գորիս-Կապան ճանապարհի մասով բանավոր պայմանավորվածություններ կան ադրբեջանական կողմի հետ, բայց որոշ ժամանակ անց նշում էր, թե գաղտնի բանավոր պայմանավորվածություններ չեն եղել։ Ուշագրավ է, որ Ալիևի հոխորտանքներից օրեր առաջ Ադրբեջանի անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովը պաշտոնական մամուլին տված հարցազրույցում նշել էր, թե Ալիևի պահանջով բանակցություններում այլևս չեն օգտագործվում «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն», «կարգավիճակ» արտահայտությունները։ Այստեղ միայն մեկ հարց է մնում՝ եթե բանավոր պայմանավորվածություն չի եղել վերոնշյալ հարցով, ինչո՞ւ Փաշինյանը չի արձագանքում Ադրբեջանի նախագահի հոխորտանքներին, այլ շարունակում է «լռության ուխտ» պահել։

Ի դեպ, այս պարագայում խոսքը երեկ «գաղտնազերծված» առաջարկների մասին չէ. ուրեմն, ուրիշ ի՞նչ խոստում է տրվել: Եթե ընդդիմությանն արձագանքելու խնդիր լինի, ապա Փաշինյանը իսկույն մեղադրական ճառեր կգրի, իսկ երբ հարցը վերաբերում է հակառակորդին հակադարձելուն, իսկույն լեզուն կուլ է տալիս։ Ավելին, հակառակորդը վերցնում է ընդդիմության մասին հենց Փաշինյանի արտաբերած թեզերը և դրանց հիման վրա կազմում իր սպառնալիքները։ Կամ՝ գուցե հակառակը, էական չէ...» :

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: