Գերմանիան ճիշտ ժամանակին զենք կմատակարարի Ուկրաինային․ Շոլց
«Գերմանիան ժամանակին ծանր սպառազինություն կհանձնի Ուկրաինային, որպեսզի նա կարողանա այն օգտագործել Դոնբասի համար մղվող ճակատամարտում»։ Այս մասին «dpa»-ին տված հարցազրույցում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
Նրա խոսքով, կոնկրետ նմուշներ կտրամադրվեն ուկրաինացի զինվորականների վերապատրաստումից հետո։
«Մենք կմատակարարենք հակահրթիռային համակարգ, որը կարող է փրկել Օդեսան կամ Կիևը։ Մենք նաև որոշել ենք Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների հետ միասին մի քանի հրթիռային կայաններ մատակարարել»,- հավելել է Շոլցը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Շոլցն ասել էր, որ Գերմանիան կշարունակի աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է անկախության համար պայքարում։