Զելենսկին զրուցել է Միշելի և ֆոն դեր Լեյենի հետ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, հայտնում է Censor.net-ը։
«Շարունակել ենք երկխոսությունը Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի նախագահների հետ։ Նա շնորհակալություն է հայտնել Ուրսուլա ֆոն դեր Լեյենին Ուկրաինային թեկնածուի կարգավիճակ տալու վերաբերյալ ԵՀ դրական եզրակացության համար։ Ուկրաինան կշարունակի եվրոպամետ բարեփոխումների ընթացքը»,- բանակցություններից հետո գրել է Զելենսկին Twitter-ում։
Նա հավելել է, որ քայլերը համաձայնեցվել են Շառլ Միշելի հետ հունիսի 23-24-ին կայանալիք Եվրոպական խորհրդի պատմական հանդիպման նախօրեին։