Ապագայում պատրաստ կլինեմ միջնորդի դերում հանդես գալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը լուծելու համար․ Անգելա Մերկել
Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ապագայում պատրաստ կլինի միջնորդի դերում հանդես գալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը լուծելու համար, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։
Հարցին՝ պատրա՞ստ է արդյոք հիմա ստանձնել այս դերը, նախկին կանցլերը պատասխանել է. «Այս պահին այդ հարցը չի քննարկվում»։
Մերկելը նաեւ նշել է, որ քաղաքականությունից իր հեռանալուց քիչ առաջ փորձել է լուծումներ գտնել ուկրաինական ճգնաժամի համար, սակայն չի հաջողվել։ Միևնույն ժամանակ նա չի հավատում, որ Ռուսաստանի ղեկավարությունը սպասում էր, որ նա կհեռանա կանցլերի պաշտոնից՝ Ուկրաինայում պատերազմ սկսելու համար։