Ուկրաինական բանակում նկատվել են ադրբեջանական ականանետեր
Ադրբեջանական 82 մմ 20N5 ականանետեր են նկատվել ուկրաինական բանակում: Նախկինում Ադրբեջանը հրապարակայնորեն չի հայտարարել Ուկրաինային ռազմական տեխնիկա կամ զենք մատակարարելու մասին։
Հիշեցնենք, որ 2022 թվականի փետրվարի 22-ին՝ Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ուղիղ երկու օր առաջ ստորագրվել է Մոսկվայի հռչակագիրը Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դաշնակցային համագործակցության մասին։