Ադրբեջանական հատուկ ծառայությունները «Ֆեյսբուք»-ի միջոցով փորձում են հայկական տիրույթում վախի մթնոլորտ ստեղծել. Արցախի ԱԱԾ
Ադրբեջանական հատուկ ծառայությունները «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի արցախյան տիրույթում շարունակում են հայկական օգտահաշիվներով կեղծ լուրեր տարածել և փորձել վախի մթնոլորտ ստեղծել։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Արցախի ԱԱԾ-ն։
«ԱՀ ԱԱԾ-ն համապատասխան քայլեր է ձեռնարկում հնարավոր զարգացումները կանխարգելելու համար: Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի և զերծ մնալ կասկածելի լուրեր տարածելուց, դրանք սոցիալական ցանցերում քննարկելուց և հետևել միայն պաշտոնական լրահոսին,- նշված է հայտարարության մեջ: