Փոքր աղջնակին ընդդիմադիրները ՀՀ-ի և Արցախի դրոշակներ նվիրեցին, մայրը դրոշակները խլեց երեխայի ձեռքից, գցեց գետնին, տրորեց. Էրդողանն ու Ալիևը մի անկյունում հանգիստ ծխում են. Նազարյան
Էրդողանն ու Ալիեւը մի անկյունում հանգիստ կանգնած ծխում են, հազիվ զսպելով գոհունակ ժպիտը։ Նման գրառում է արել «Հայաստան» դաշինքի պատգամավոր, զոհված հերոսի հայրը՝ Գեղամ Նազարյանը ֆեյսբուքի իր էջում՝ ականատես լինելով մի աննախադեպ և տխուր միջադեպի, քանի որ անկախ քաղաքական հայացքներից ներքոշարադրյալն անթույլատրելի արարք է։
«Երեկ երեկոյան, իրազեկման երթի ընթացքում, մասնակիցներից մեկը Կոմիտաս պողոտայում, մայթին կանգնած մի փոքրահասակ աղջնակի Հայաստանի եւ Արցախի դրոշակներ նվիրեց։
Երեխան ժպիտով պարզեց ձեռքը, որ վերցնի։ Կողքին կանգնած մայրը դրոշակները խլեց երեխայի ձեռքից, գցեց գետնին, տրորեց։
Էրդողանն ու Ալիեւը մի անկյունում հանգիստ կանգնած ծխում են, հազիվ զսպելով գոհունակ ժպիտը»,-գրել է նա։