Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՍա պատասխան է «Վագա ֆարմի»` Երևանի քաղաքապետարանի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով հասցված վնասի դեմ պայքարին. ընկերության պատասխանըՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Վազող տողեր

Անկատար թողած երազանքներ... Արցախյան 44֊օրյա պատերազմի զոհված զինվոր Դավիթ Յակովլևի ծննդյան օրն է

Այսօր Արցախյան 44֊օրյա պատերազմի զոհված զինվոր Դավիթ Յակովլևի ծննդյան օրն է։ Նրա տատը` Անահիտ Հայթայանը գրել է.

«Այսօր իմ անկրկնելի ԴԱՎԻԹԻ ծննդյան օրն է...

Դավիթս, քո բացակայության երկրորդ տարին է գլորվում։ Ժամանակը, մեծ հաշվով, կարծես թռչում է, բայց առանց քեզ օրերն ու րոպեներն անասելի ծանր են անցնում։

Անեզր դատարկություն է, անարձագանք, ծանր լռություն, հոգու չամոքվող ցավ...
Պարտություն չընդունող ու միշտ հաղթանակի ձգտող ԴԱՎԻԹՍ, ախր մեզ բոլորիս մոլորության մեջ էին գցել ու խեղաթյուրել բոլոր արժեքներն ու սրբությունները։

Քո իրական հաղաթանակները գիտության ոլորտում պիտի լինեին...

Քանի դեռ կամ դու միշտ ինձ հետ ես՝ իմ սրտում, իմ մտքում, իմ հոգում...

Ծնունդդ շնորհավոր, իմ հզոր ու պայծառ ԴԱՎԻԹ...»

Newspress.am-ը ներկայացնում է Դավիթի կենսագրությունը

 

2001-06-18 - 2020-10-26

Դավիթ Յակովլև

 

Ծնվել է 2001թ. հունիսի 18-ին Երևանում։

2019թ. ավարտել է Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական թեքումով հատուկ դպրոցը և ընդունվել Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլետը:

Զորակոչվել է 2019թ. հուլիսի 19-ին։

Լուսակերտի զորամասում գերազանց հանձնելով քննությունները՝ կրտսեր սերժանտ Դավիթ Յակովլևը դարձել է հրետանային ինքնագնաց կայանքի (САУ)-ի հրամանատար։

Մաթեմատիկական մտածողությունը Դավիթի մոտ նկատելի էր փոքր հասակից։

Բազմաթիվ անգամներ մասնակցել է տարբեր օլիմպիադաների, շահել մրցանակներ։

13-14 տարեկան Դավիթը Թումո ստեղծագործական կենտրոնի ռոբոտիքսի հաղթող թիմերից մեկի ղեկավարն էր։

Մինչ դպրոցն ավարտելը հասցրել է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում ավարտել C# մակարդակ 2 և «Օբյեկտ կողմնորոշված ծրագրավորում» դասընթացները՝ լինելով միակ դեռահասը։

Ինսթիգեյթ ուսումնական կենտրոնում յուրացրել է ծրագրավորման Scratch և Turtle լեզուները: Գերազանց տիրապետում էր HTML, CSS, C#, PHP, MySQL, JavaScript ծրագրերին, առաջին մրցանակի է արժանացել API-ի միջոցով կայքերի ստեղծման մրցույթում։

 

2017-2018թթ. Ուսմանը զուգընթաց, ազատ գրաֆիկով աշխատում էր Web ծրագրավորման ոլորտում՝ ընդունելով կայքերի պատրաստման պատվերներ։

Նրա ստեղծած և Youtube-ում տեղադրած բազմաթիվ ծրագրեր, այդ թվում՝ խաղեր, մեծ հավանումներ էին ստանում։

Դպրոցն ավարտելուց հետո Հայ-ամերիկյան համալսարանում ամենաբարձր միավորով մաթեմատիկայի քննություն հանձնեց։ Հետո որոշեց, որ ՏՏ լավ մասնագետ դառնալու համար ավելի ճիշտ է Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետն ընդունվելն ու մագիստրատուրան աշխարհի լավագույն համալսարաններից մեկում անցնելն է։ Որոշեց ու ընդունվեց։

Դավիթը գիտեր, թե ինչի է ձգտում ու հստակ քայլերով գնում էր այդ ճանապարհով։

Պլանավորում էր իր թե՛ ապագա կյանքը, թե՛ օրվա անելիքները։

Նրա ամեն օրն իր երազանքին հասնելու մի քայլ էր։

Դավիթի բոլոր, այդ թվում՝ զինակից ընկերները, նրան հարգում ու սիրում էին։ Այդպես էլ մինչև վերջ մնաց համախմբող ու կազմակերպող, բոլորի մասին հոգացող՝ душа компании...

Դավիթի մոտ ընդգծված էին երեք հատկանիշներ՝ առաջնորդ լինել, պարտության հետ չհամակերպվել, իրեն վստահված գործը գերազանց կատարել...

Ամեն ինչ արեց, որ իր կատարած յուրաքանչուր գործ անթերի լինի և իր անցած ճանապարհը միշտ հաղթանակներով պսակվի։

Այդպիսին մնաց Դավիթը նաև հայրենիքի պաշտպանության ժամանակ։

Մարտական ընկերների հավաստմամբ ամբողջ գունդն էր խոսում այն օպերացիայի մասին, որի ընթացքում կրտսեր սերժանտ, դասակի հրամանատարի տեղակալ, Հրետանային ինքնագնաց կայանքի (САУ)-ի հրամանատար Դավիթ Յակովլևն ինչ կարևոր դերակատարություն է ունեցել։

Դավիթի վերջին, վեցօրյա թեժ մարտը Մարտունիի կետերից մեկում էր։ Իմանայլով, որ Շեխերում գաղտնի, հատուկ գործողություն է պատրաստվում, Դավիթն ինքն է պահանջում մասնակցել դրան։ «Էնտեղ լավ հաշվարկի կարիք կա։ Ես տղաներին էնտեղ շատ եմ պետք...»։

Հոկտեմբերի 19-ից Շեխերում էր։ Նրա մաթեմատիկական փայլուն գիտելիքների շնորհիվ կատարված ճշգրիտ հաշվարկներով ոչ միայն արագ ու անվրեպ ոչնչացվում էին թիրախները, այլև օգնում էր նաև մարտկոցի մյուս երեք САУ-ների հաշվարկները կատարելուն։

Այդ ժամանակ Մարտունի 2-րդի աջ թևում իրավիճակը ծանր էր։ Ճեղքումներ կային, և թշնամու առաջխաղացումը կանխելու նպատակով տեղի մարտերը ղեկավարող Արցախի հերոս, գնդապետ Սերգեյ Շաքարյանն ու ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը լրացուցիչ օգնություն են խնդրել։ Այդ նպատակով որոշվել է Իվանյանի զորամասից 4 САУ ուղարկել։ Դրանցից մեկը ղեկավարել է Դավիթը։

19-ամյա հերոս Դավիթ Յակովլևը իր զորամասի մարտկոցի 11 ընկերների և հրամանատարի հետ նահատակվեց միևնույն օրը՝ 2020թ. հոկտեմբերի 26-ին հանուն Հայրենիքի շատ կարևոր օպերացիա իրականացնելիս։

Դավիթ Յակովլևի ՀԵՐՈՍԱԿԱՆ Մարտական ուղու մասին զորամասի հրանամատար, գնդապետ Թ.Հայրապետյանը գրում է.

«Կրտսեր սերժանտ Դավիթ Յակովլևն առօրյա գործունեության ընթացքում ի ցույց էր դնում իր նվիրումը՝ Հայրենիքին ծառայելու անմնացորդ առաքելությունը, օրինակ էր հանդիսանում յուրաքանչյուրին, հոգատար և սիրալիր էր իր ենթակաների նկատմամբ։ Բարեխիղճ ծառայության համար հրամանատարության կողմից բազմիցս խրախուսվել է գերատեսչական պատվոգրերով։

2020թ. սեպտեմբերի 27-ին ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմում հմուտ եւ գրագետ ղեկավարել է իր ենթակա հաշվարկը, իր անմնացորդ նվիրումն ունեցել՝ որպես մեր ժամանակների մարտիկ, հրամանատար, իր գործի գերազանց գիտակ։

Նա առաջիններից էր, որ մասնակցեց Մարտունու, Հադրութի, Շեխերի ուղղություններում ընթացող հակահարձակողական մարտերին, որի ընթացքում ոչնչացրել է հակառակորդի 2 միավոր տանկ, զրահափոխադրիչ տեխնիկա՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի զգալի կորուստներ։

Հմտորեն ղեկավարելով և առաջնորդելով իր ենթակա անձնակազմը՝ նա հակառակորդին բազմաթիվ կորուստներ պատճառեց, այնուհետև վերախմբավորվելուց և զինամթերքի լիցքավորումից հետո կրկին անցել է հակագրոհի և իրեն կցված հրետանային ինքնագնաց կայանքի կրակով ապահովել շրջափակման մեջ մնացած յուրային զորքերի նահանջը

 

Նրա նպատակը մեկն էր՝ հաղթել թշնամուն։ Շեխեր գյուղի մարտական գործողությունների ժամանակ նա տվեց ամենաթանկը՝ կյանքը, հանուն մեր ապագա սերունդների արժանապատիվ կյանքի և հանուն իր երկրի խաղաղ ապագայի։

Կրտսեր սերժանտ Դավիթ Արմանի Յակովլեւը հայրենիքին մատուցած ակնառու ծառայությունների, ինչպես նաեւ պատերազմական գործողությունների ընթացքում կատարած բացառիկ սխրագործությունների համար ԱՀ նախագահի կողմից պարգևատրվել է մարտական ծառայության և ԱՐԻՈւԹՅԱՆ մեդալով»։

Բազում երազանքներ անկատար թողած՝ անվերջ շտապող Դավիթն անմահացավ՝ հավերժ մնալով 19 տարեկան...