Ողբերգական դեպք՝ Երևանում գործող «Վելլար Գրուպ» ՍՊԸ-ի տարածքում. կա 1 զոհ, 1 վիրավոր, պարեկները սահմանազատել են տարածքը
Այսօր` հունիսի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի Արին Բերդի փողոցի 3/6 հասցեում պայթյուն է տեղի ունեցել, և կա 1 զոհ, 1 վիրավոր։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ դեռևս անհայտ հանգամանքներում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ։ Փաստի առթիվ Էրեբունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, նշանավել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վիրավորի ինքնությունը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված տարածքը պատկանում է «Վելլար գրուպ» ՍՊԸ-ին, դեպքն էլ տեղի է ունեցել նշված ՍՊԸ-ի երկաթի տեղամասում։