Նիգերիայում շվեյցարացի դիվանագետի կինը վարակվել է էբոլայովԹանկարժեք F-16-ների փոխարեն. Էստոնիան փնտրում է ավելի մատչելի ինքնաթիռներ դրոնների դեմ պայքարի համարԻսրայելը և Հունաստանը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրելՋրհեղեղներ Արգենտինայում․ զոհվել է երկու մարդ, հազարավորները լքել են իրենց տներըԱրագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաներըՊուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. ՊեսկովՏիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ. Սլովանը մարտական ոչ-ոքի խաղացՎթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր էԻրանը արտերկրում մահափորձեր է նախապատրաստում ամերիկացի դիվանագետների դեմ. AxiosԹրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելունՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՌուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ուկրաինացի հրահանգիչները Աֆրիկայում զինյալներ են պատրաստումՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ նախագահ«Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր մշակութային ժառանգության մասն են». Ռոբերտ ԱբիսողոմոնյանՀռոմում բողոքի ցույցերի ընթացքում 20 մարդ է բերման ենթարկվելՉեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակըԵրևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ ենՄարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխաՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԻրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ ռազմանավերի մուտքը Պարսից ծոցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լեհաստանում վեց օր փնտրել են չճանաչված թռչող օբյեկտ, սակայն ոչ մի հետք չեն գտելԼիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԾեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը
Արտահերթ ընտրություններ․ Փաշինյանը կարող է հայտնվել սեփական ծուղակում
Ալիևը մեծ հաշվով թքած ունի, թե մեր Սահմանադրությունում կամ Անկախության հռչակագրում ինչ է գրված, որովհետև Նիկոլն այսպես թե այնպես ոնց ուզում, այդ փաստաթղթերը տրորում է. ռազմական փորձագետ Պետական-ազգային դավաճանության մասին. Սենոր ՀասրաթյանԱռաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը․ Խոսրով ՀարությունյանԶինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհինԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբան
Քաղաքականություն

Դաշնակահարի ձախող արկածները Ռուսաստանում կամ ակամա խոստովանություն․ Փաշինյանը մեղավոր է

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.


Ինձ թվում է, երբ համատեղության կարգով Նախագահ աշխատող դաշնակահար ՀՀՇ-ականը վերադառնա Հայաստան, նրան շատ ծանր խոսակցություն է սպասում իր գործատուի հետ։ Չէ որ դաշնակահարին պաշտոն էին տվել, որ դաշնամուր նվագի, հյուրերին զվարճացնի, ի՞սկ նա․․․ Սանկտ պետերբուրգյան ծովափնյա մեղմ զեփյուռը, սպիտակ գիշերներն ու շիկահեր գեղեցկուհիները դառը կատակ խաղացին նրա հետ։ Պարոն Խաչատուրյանը, Կիսա Վորոբյանինովի նման, որոշեց բոլորին շլացնել իր մտքի լայնությամբ։ Դե․․․ ներելի է։ Մարդ է, կարող է տրվել այդ գայթակղությանը, մեզանից ո՞վ է անթերի։ Բայց, մտքի գիգանտի հայտնած մտքերն ուղղակի հակասում են իր ղեկավարի հայտնած մտքերին, հաստատում, որ Փաշինյանը մոլորեցնում է հասարակությունը և պատասխանատու է հազարավոր զոհերի համար։

Նախ, «հայ համայնքի ներկայացուցիչների» (երևի մի 10 երիտասարդ) հետ հանդիպման ժամանակ նա ուղղակի հերքեց Փաշինյանի այն միտքը, որ նախկինները 30 տարի բանակցել են ազատագրված տարածքները հանձնելու ուղղությամբ։ Հանձնելը միակողմանի գործողություն է, մինչդեռ ըստ Խաչատուրյանի, օրակարգում լրիվ այլ սխեմա է եղել։ Հա, քանի խոսում եմ Համայնքի հետ հանդիպման մասին, երևի այդքան էլ ճիշտ չէր Պուտինի հետ հանդիպելուց ու մեղրից անուշ ու քաղցր խոսքեր շռայլելուց առաջ քննադատել Ռոսկոսմոսին ու խաղաղապահներին։

Իսկ դաշնակահար նախագահի պերֆորմանսը Պուտինի հետ հանդիպմանն ուղղակի հրաշք էր։ Նախ խոսեց հյուրընկալող կողմից երևի մի հինգ անգամ ավելի շատ, անդրադարձավ իր երիտասարդ օրերին, դիվանագիտության մեջ առաջին քայլերին, խոստովանեց, որ քաղաքականությունից մի քիչ է հասկանում: Նախագահը, տիկնայք և պարոնայք, խոստովանեց, որ քաղաքականությունից մի քիչ է հասկանում։ Դե հա, ի՞նչ քաղաքականություն, կարևորը՝ դաշնամուր է նվագում։

Ու մեկ էլ հանկարծ․․․ ԲՈՒՄՓ։ «В действительности мы хотели пораньше прекратить, как-то закончить войну․․․»։ Պատերազմող կողմը ցանկանում է ոչ թե հաղթել, այլ ինչ որ մի կերպ պատերազմն ավարտել։ Իսկ դուք հարցնում եք․ «Ինչու՞ չհաղթեցինք»։ Չհաղթեցինք, որովհետև նման խնդիր չէր դրվել։ Լավ, միգուցե մարդն էլի սխալվեց։ Ուզում էին։ Այնքան էին ուզում, որ Նիկոլը նույնիսկ հաղթելու հատուկ բաղադրատոմս մշակեց։ Բայց, տեսան, որ չի ստացվում։ Այստեղ արդեն ամենահետաքրքիր պահն է։ «У Вас возможность была (остановить войну) 19 октября [2020 года] ещё – мы об этом говорили с Сергеем Викторовичем [Лавровым], когда он был в Ереване. Но так получилось, что 9 ноября [2020 года], но самое важное, что война остановилась»:

Մարդը բառացի խոստովանում է, որ հոկտեմբերի 19-ին հնարավորություն կար պատերազմը դադարեցնել։ Կրկնում է դեռ 2020-ի ձմռանը Պուտինի հայտնած խոսքերը։ Եթե Նիկոլը համաձայնվեր, հազարավոր պայծառ երիտասարդներ չէին զոհվի, իսկ կրակի դադարեցման պայմաններն այդքան ծանր ու ստորացուցիչ չէին լինի։ Միգուցե՞ նա հատուկ դա արեց, որ պարտությունն այնքան ծանր լիներ, որ ոչ ոք հաջորդ հաղթանակի մասին չհանդգներ մտածել։ Վստահ եմ, որ այդ հարցի պատասխանը մի օր կստանանք։

Իսկ այսօր փաստենք, որ Խաչատուրյանն ուղղակի հերքեց Փաշինյանի հիմնական թեզերը ու նրան Շուշին հանձնելու մեղավոր կարգեց։