Իտալիայի ամենամեծ գետը մասամբ չորացել է
Իտալիայի հյուսիսում արտակարգ դրություն կարող է հայտարարվել հաստատված երաշտի պատճառով, որի հետևանքով երկրի ամենաերկար գետը ցամաքել է, հայտնում է Reuters-ը։
Տարածքում 120 օրից ավելի անձրևներ չեն եղել, իսկ շոգը եկել է վաղ գարնանը: Իրավիճակը սրում է Ալպերում ձյան բացակայությունը, որը սովորաբար ամռանը սնում է գետը։
Գետում ջրի մակարդակը զրոյից երեք մետր ցածր է, ինչից տուժել է նաև Մաջորե լիճը։ Պիեմոնտի և Լոմբարդիայի ֆերմերները ահազանգում են, քանի որ վտանգի տակ են բրնձի, սոյայի և եգիպտացորենի բերքը։