Նիգերիայում շվեյցարացի դիվանագետի կինը վարակվել է էբոլայովԹանկարժեք F-16-ների փոխարեն. Էստոնիան փնտրում է ավելի մատչելի ինքնաթիռներ դրոնների դեմ պայքարի համարԻսրայելը և Հունաստանը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրելՋրհեղեղներ Արգենտինայում․ զոհվել է երկու մարդ, հազարավորները լքել են իրենց տներըԱրագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաներըՊուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. ՊեսկովՏիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ. Սլովանը մարտական ոչ-ոքի խաղացՎթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր էԻրանը արտերկրում մահափորձեր է նախապատրաստում ամերիկացի դիվանագետների դեմ. AxiosԹրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելունՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՌուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ուկրաինացի հրահանգիչները Աֆրիկայում զինյալներ են պատրաստումՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ նախագահ«Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր մշակութային ժառանգության մասն են». Ռոբերտ ԱբիսողոմոնյանՀռոմում բողոքի ցույցերի ընթացքում 20 մարդ է բերման ենթարկվելՉեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակըԵրևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ ենՄարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխաՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԻրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ ռազմանավերի մուտքը Պարսից ծոցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լեհաստանում վեց օր փնտրել են չճանաչված թռչող օբյեկտ, սակայն ոչ մի հետք չեն գտելԼիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԾեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը
Արտահերթ ընտրություններ․ Փաշինյանը կարող է հայտնվել սեփական ծուղակում
Ալիևը մեծ հաշվով թքած ունի, թե մեր Սահմանադրությունում կամ Անկախության հռչակագրում ինչ է գրված, որովհետև Նիկոլն այսպես թե այնպես ոնց ուզում, այդ փաստաթղթերը տրորում է. ռազմական փորձագետ Պետական-ազգային դավաճանության մասին. Սենոր ՀասրաթյանԱռաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը․ Խոսրով ՀարությունյանԶինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհինԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբան
Քաղաքականություն

Խաչատուրյանը մեծ հաշվով սկսեց Նիկոլի իմպիչմենտի պրոցեսը՝ լեգիտիմ հիմք դնելով դրա տակ

Այլընտրանքային նախագծեր խումբը հոդված է հրապարակել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ փոխանակված մտքերի մասին։

Հոդվածը՝ ստորև․

«ՀՀ նախագահ Խաչատուրյանը Պուտինին ասել է, որ պատերազմը կարելի էր կանգնեցնել հոկտեմբերի 19-ին. «…Ես գիտեմ Ձեր ջանքերը: Դուք հնարավորություն ունեիք հոկտեմբերի 19-ին [2020թ.]՝ այդ մասին մենք զրուցել ենք Սերգեյ Վիկտորովիչի [Լավրովի] հետ, երբ նա Երևանում էր։

Հոկտեմբերի 19-ին պատերազմը դադարեցնելու հնարավորության մասին առաջին անգամ հայտարարել էր Վլ. Պուտինը և զարմանք հայտնել հայկական կողմի դիրքորոշման վերաբերյալ։ Հետագայում դա փաստել էր ԱԱԾ ժ/պ Մ. Համբարձումյանը, ԳՇ պետ Օ. Գասպարյանը, և այլոք։ Ն. Փաշինյանը հետագայում փորձել էր մանիպուլացնել հարցը ու, ինչպես հաճախ է պատահում, է´լ ավելի ծանրացրել վիճակը։

Ի՞նչ կնշանակեր հոկտեմբերի 19-ին պատերազմը դադարեցնելը

Մոտավորապես 2000 զոհ պակաս կունենայինք։ Կփրկվեր այդքան զինվորի, սպայի կյանք,

Հազարավոր վիրավորներ ավելի պակաս կունենայինք,

Տարածքային ահռելի, սկզբունքային նշանակության կորուստներից հնարավոր կլիներ խուսափել,

Չէր լինի ազգային նվաստացման այսօրվա մակարդակը։

Թե ինչո՞ւ Փաշինյանի մերձավոր թիմակից նախագահ Խաչատուրյանը նման բան ասաց, այս պահին կարող ենք միայն ենթադրել։ Բայց ՀՀ նախագահը, ըստ էության, ծանր վիճակում դրեց վարչապետ Փաշինյանին։ Ի դեպ հայկական կողմի հաղորդագրության մեջ այդ հատվածը չկա՝ հանել են, հավանաբար վերջին պահին հասկացել են վտանգավորության աստիճանը, սակայն տեքստի սղագրությունը պահպանվել է Կրեմլի հաղորդագրության մեջ։

Վահագն Խաչատուրյանը մեծ հաշվով սկսեց Նիկոլի իմփիչմենտի պրոցեսը՝ լեգիտիմ հիմք դնելով դրա տակ։

Հոկտեմբերի 19-ը ամենամութ հարցն է, որը պետք է քննվի։ Մյուս կողմից՝ ամենակոնկրետհարցն է, և սրա շուրջ մանևրելու հնարավորությունները մեծ չեն։

Սա նոր թեմա չէ, սրա մասին խոսվել է պատերազմից անմիջապես հետո, և մենք դեռևս պետք է վերլուծենք ու հասկանանք, թե ինչպե´ս հայ ընտրողը կարողացավ դրանից գրեթե անմիջապես հետո կայացած ընտրություններում ձայն տալ նույն մարդուն։ Վերլուծությունը կարող է ցավոտ լինել և գուցե հերթական հարվածը հասցնել մեր արժանապատվությանը, բայց մասնագետները պարտավոր են դա անել, դա ազգային անվտանգությանն առնչվող հարց է։

Ի դեպ, նոյեմբերի 9-ից հետո ընդդիմության բոլոր ֆորմատներին առաջարկվել էր ձևավորել հանրային քննիչ հանձնաժողով՝ նախկին զինվորականների, սպաների, փորձագետների, զոհվածների հարազատների, հանրային դեմքերի, լրագրողների մասնակցությամբ։ Հանձնաժողովն անհրաժեշտ էր նաև հենց ա´յս ու այլ բազմաթիվ հարցեր քննելու և դրանց շուրջ օրակարգ ձևավորելու համար։ Ոչինչ չարվեց։

Բայց նախագահ Խաչատուրյանը Պուտինի ներկայությամբ թարմացրեց թե´ վերքը, թե´ պատմությունը։

Սպասել, թե իրավապահ համակարգը նոր ի հայտ եկած հանգամանքների առիթով կսկսի բուռն քննություն, այս պահին ծիծաղելի է։ Սա այս պահին ավելի շատ հասարակական պրոցես պետք է լինի. չի´ կարող որևէ հասարակություն քիչ թե շատ հաջողել, եթե այդքան անտարբեր է իր զոհերի և տարածքների հանդեպ։ f և փրկել այդքան մարդու կյանք, փրկել մեր քաղաքներն ու գյուղերը»։