Ինչպես կասեր Վ.Պուտինը ՝ «դժբախտաբար մեր ամերիկացի… հայ գործընկերները չհամաձայնվեցին իմ պատերազմը դադարեցնելու առաջարկին,որի արդյունքում Շուշին մնալու էր հայկական ուժերի վերահսկողության տակ. Շարմազանով
ՀՀԿ ԳՄ խոսնակ Էդուարդ Շարմազանովը տելեգրամյան իր ալիքում գրել է․
«Իսկ ու՞մ պատճառով պատերազմը չդադարեցվեց 2020-ի հոկտեմբերի 19-20-ին։
Ինչպես կասեր Վ.Պուտինը ՝ «դժբախտաբար մեր ամերիկացի… հայ գործընկերները չհամաձայնվեցին իմ պատերազմը դադարեցնելու առաջարկին,որի արդյունքում Շուշին մնալու էր հայկական ուժերի վերահսկողության տակ»։
2020թ. նոյեմբերի 17․
Նիկոլի նշանակած «դաշնակահար- նախագահը», երբ խոսում է Պուտինի ՝ պատերազմը դադարեցնելու ջանքերի մասին,պետք է հիշի նաեւ վերջինիս միտքը, որ պատերազմը չկանգնեցվեց Նիկոլի պատճառով։
Ու սա է Նիկոլի գլխավոր մեղքը, որի տակից ո՞նց է դուրս գալու, անկեղծորեն դժվար է պատկերացնել։
Մենք՝ հեչ, նահատակված տղաներն ու Տեր Աստված կորոշեն ամեն բան։
Աստծով ու ոգով»: