12 նոր մեքենա՝ Փաշինյանի աշխատակազմին. Ավտոպարկը թարմացնելու հերթն ԱԳՆ-ինն է.168.am
Թեև Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ նախորդ իշխանություններին մեղադրելով նաև երկիրը պադավատապետության վերածելու մեջ, սակայն Փաշինյանի պաշտոնավարման օրոք այդ պադավատները պակասելու փոխարեն՝ ոչ միայն ավելացել են, այլև դրանք դարձել են ավելի թանկարժեք ու ծախսատար։
2018-ին իշխանության եկած, 2021-ին վերահաստատված Փաշինյանի ղեկավարած Կառավարությունն այս տարվա հունիսի 17-ի օրակարգում ընդգրկված չզեկուցվող հարցերից մեկով որոշել է 12 նոր «LADA NIVA LEGEND» մակնիշի մեքենա գնել՝ տեսչական մարմիններին տրամադրելու համար:
Թե որքան գումար է հատկացվել այդ 12 մեքենայի գնման համար, Կառավարության ընդունած որոշման մեջ նշված չէ։
Նույն օրը Կառավարության նիստում հաստատված մեկ այլ որոշմամբ՝ Արտաքին գործերի նախարարությանը սպասարկող 5 ավոտմեքենաներ կվաճառվեն, կամ կտրվեն այլ գերատեսչությունների, քանի որ ԱԳՆ-ն հիմա կարիք ունի նոր և թարմ մեքենաների։