Արագածոտնի կրակոցների դեպքից մանրամասներ հայտնելու փոխարեն, ոստիկանությունն առաջին գործով հայտնում է, թե այն քաղաքական չէ
Երեկ՝ հունիսի 19-ի ուշ երեկոյան, տեղեկություն տարածվեց, որ ՔՊ-ական պատգամավորի և փոխմարզպետի հարազատներն ավտոմատով կրակել են Փաշինյանին հայհոյող երիտասարդների վրա:
Կրակոցների հետևանքով զոհվել է 2 քաղաքացի, նրանցից մեկը՝ 27-ամյա Հմայակ Միքայելյանը, ՊՆ զորամասերից մեկի զինծառայող էր:
Կա նաև 6 վիրավոր, որոնց ինքնությունը ևս պարզվել է:
Ու թեև պնդումներ կան, որ վեճը քաղաքական էր և կրակոցները Նիկոլ Փաշինյանին վիրավորելու պատճառով են, սակայն ոստիկանությունը հերքել է փաստը՝ դեպքից մանրամասներհայտնելու փոխարեն:
Ոստիկանության հայտարարությունը NEWSPRESS.am-ը ներկայացնում է առանց մեկնաբանության.
