Ռուսական նավթի ներմուծումը Չինաստան տարեկան կտրվածքով աճել է 55%-ով
Ռուսական նավթի ներմուծումը Չինաստան այս տարվա մայիսին տարեկան կտրվածքով աճել է 55%-ով և ապրիլի համեմատ մոտ մեկ քառորդով, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Չինաստանի մաքսային տվյալները։
Ամսվա արդյունքներով հումքի մատակարարումների ցուցանիշը հասել է ռեկորդային մակարդակի։ Արդյունքում, Ռուսաստանը հումքի մատակարարմամբ Չինաստանին առաջ անցավ Սաուդյան Արաբիայից։ Մայիսի արդյունքներով ռուսական նավթի ներմուծումը, ներառյալ առաքումները Արևելյան Սիբիր-Խաղաղ օվկիանոս խողովակաշարով և ծովային փոխադրումները Ռուսաստանի եվրոպական և Հեռավոր Արևելքի նավահանգիստներից, կազմել է գրեթե 8,42 միլիոն տոննա, ինչը համարժեք է մոտ 1,98 միլիոն բարելի:
Այսպիսով, Սաուդյան Արաբիան դարձել է ռուսական նավթի երկրորդ խոշոր ներկրողը։ Մայիսի արդյունքներով, մատակարարումների ծավալն անցյալ տարվա մայիսի համեմատ աճել է 9%-ով և կազմել 7,82 մլն տոննա կամ օրական 1,84 մլն բարել։