Ավստրալիան Ուկրաինայի զինված ուժերին է հանձնել M113AS4 չորս զրահափոխադրիչ
Ավստրալիան Ուկրաինայի զինված ուժերին է հանձնել M113AS4 չորս զրահափոխադրիչ, հայտարարել է պաշտպանության նախարար Ռիչարդ Մարլզը։
«Այս մեքենաներն առաջինն են Ավստրալիայի կողմից խոստացված 14 մեքենաներից: Ավստրալիայի կառավարության ռազմական օգնության ընդհանուր փաթեթը գերազանցում է 285 միլիոն ավստրալական դոլարը: Այն Ուկրաինային տրամադրել է Bushmaster զրահամեքենաներ, M777 հաուբիցներ, հակատանկային զենքեր, զինամթերք, անօդաչու թռչող սարքեր և պաշտպանիչ սարքավորումներ:
Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզին ասել է, որ «Կիև ուղարկված ռազմական օգնության վերջին խմբաքանակը պատասխան է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովի լրացուցիչ ռազմական մեքենաներ տրամադրելու խնդրանքի»։