Խորհրդարանական լսումներ կլինեն
Իշխանությունը Ընտրական օրենսգրքում փոփոխություններ է պատրաստվում իրականացնել։
Նախագիծն արդեն խորհրդարանում է, հունիսի 23-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրում է խորհրդարանական լսումներ՝ քննարկելու ««ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթը։