Կրեմլն անօրինական է անվանել Լիտվայի որոշումը և խոստացել ձեռնարկել պատասխան միջոցներ
Կրեմլն անօրինական է անվանել Լիտվայի որոշումը՝ կասեցնել ԵՄ պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների տարանցումը Կալինինգրադի մարզ և խոստացել է այն վերլուծել մի քանի օրվա ընթացքում՝ պատասխան միջոցների որոշում կայացնելուց առաջ, գրում է Интерфакс-ը։
«Այս որոշումն իսկապես աննախադեպ է: Մենք հասկանում ենք, որ դա պայմանավորված է Եվրամիության համապատասխան որոշմամբ՝ պատժամիջոցները երկարաձգելու վերաբերյալ։ Մենք սա նույնպես անօրինական ենք համարում»,- լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Իրավիճակն այս առումով ավելի քան լուրջ է, և այն պահանջում է շատ խորը վերլուծություն՝ նախքան որևէ որոշում ձևակերպելը։ Այս խորը վերլուծությունը կիրականացվի առաջիկա մի քանի օրվա ընթացքում»,- խոստացել է Կրեմլի խոսնակը։