Էրդողանը խոսել է փախստականների խնդրի մասին և բողոքել մի շարք երկրներից
Աշխարհի երկրները չեն կրում փախստականների «իրական բեռը», իսկ ոմանք օգտագործում են «մի քանի հարյուր փախստականներին որպես գովազդ»։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը Ստամբուլում համաշխարհային միգրացիոն ճգնաժամին նվիրված համաժողովի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում։
«Միգրացիայի և փախստականների հիմնախնդրի իրական բեռը ընկնում է ոչ թե ուժեղ ձայն ունեցող զարգացած երկրների վրա, այլ մեր նման երկրների վրա, որոնք հարևան են ճգնաժամային տարածաշրջաններին»,- մեջբերում է Էրդողանին TRT-ն։
Թուրքիայի ղեկավարը նաև քննադատել է այն երկրներին, որոնք միայն որպես գովազդ են օգտագործում փախստականներին՝ միաժամանակ որևէ պատասխանատվություն չկրելով խորացող հումանիտար ճգնաժամերի լուծման համար։