Թե՞ նրանց կարելի էր, իսկ Ջհանգիրյանին՝ ոչ. Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արդեն անուններով․
Միշտ փորձել եմ ձեռնպահ մնալ նախկին գործընկերներիս պատասխանելիս, նրանց անունները հնչեցնել։ Սակայն, այսօր, տեսնելով նրանցից ոմանց արձագանքները Գագիկ Ջհանգիրյան-Ռուբեն Վարդազարյան զրույցի ձայնագրման հետ կապված, որոշեցի խախտել լռությունս։
Սկսեմ իրավապաշտպան, ԽՍՀՄ այլախոհ Վարդան Հարությունյանից։ Վարդանը զայրացած է, ոչ թե ձայնագրության բովանդակությունից, այլ բուն ձայնագրության փաստից, մեղադրելով Ռուբեն Վարդազարյանին։ Կարելի էր նրան հասկանալ, քանի որ, իսկապես այն տգեղ երևույթ է, չնայած սա ինքնապաշտպանության թերևս միակ մեթոդն է։
Սակայն, իրեն իրավապաշտպան համարողը, նախ պետք է անդրադառնար զրույցի բովանդակությանը, խստորեն քննադատեր վարչապետ կոչեցյալին, Գագիկ Ջհանգիրյանին, պահանջեր նրանց հրաժարականները, հետո խստորեն քննադատեր Ռուբեն Վարդազարյանին։ Եվ վերջապես, Վարդան Հարությունյանը չբողոքեց, երբ գաղտնի ձայնագրել և քրեական գործեր էին հարուցել, կալանավորել Արմեն Չարչյանին, Ավետիք Չալաբյանին, այն դեպքում, որ Ռուբեն Վարդազարյանն ընդունում է իր կողմից ձայնագրման փաստը։ Թե՞ նրանց կարելի էր, իսկ Ջհանգիրյանին՝ ոչ։