Վարչապետը նոր որոշում է ստորագրել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին և արդարադատության նախարարության խորհրդական՝ կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող Արշակ Վարդապետյանին Ռուսաստան է գործողում։
Ըստ կառավարության e-gov.am հարթակում հրապարակված փաստաթղթի` նրանք 2022 թվականի հունիսի 28-ից մինչև հուլիսի 1-ը կգործուղվեն ՌԴ` Պետերբուրգյան միջազգային իրավաբանական 10-րդ համաժողովին և ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 16-րդ նիստին մասնակցելու նպատակով:
Նախարարը վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում գործուղման արդյունքների մասին հաշվետվություն պետք է ներկայացնի ՀՀ վարչապետի աշխատակազմ և ՀՀ արտաքին գործերի նախարարություն: