Անցկացվել են մարտավարական վարժանքներ
Հունիսի 20-ին N զորամասի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողներն անցկացրել են կրակային պատրաստության վարժանքներ: Այս մասին հայտնում են ՊՆ-ից:
Զինծառայողները զարգացրել են քողարկման, արգելագոտիների հաղթահարման, կրակի վարման անհատական հմտությունները, խմբի կազմում գործողությունների ներդաշնակման կարողությունները։