ԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթելԾննդյան միջոցառումը վերածվել է ծեծկռտnւքի. կանխվել է hшշվեhшրդարըԱզատություն Մարտուն Գրիգորյանին և Վարդան Ղուկասյանին
Գյումրին դժվարություններին չհանձնվելու մասին է. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Դիարբեքիրում հայկական եկեղեցու ներկայացուցիչը աջակցել է ՀՀ–ի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանըԳործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը՝ բռնաճնշnւմն է, որի դառը հետևանքներն արտահայտված են քաղաքական իրողություններում․ Տիգրան ԱբրահամյանԱռանց հզոր Գյումրու չի կարող լինել հզոր Հայաստան. «Ուժեղ Հայաստան»Վանաձորի «Իմպերիա» հարսանյաց սրահի դիմաց բшխվել են «Renault»-ն և «Opel Astra»-ն․ կան վիրավnրներ
Մամուլ

Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրություննե՞ր են սպասվում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Որոշ գործընթացներ հուշում են, որ իշխանությունները գնում են Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների։ Գործող ավագանին ընտրվել է 2018-ի սեպտեմբերին, երբ սեւ ու սպիտակի քարոզարշավով Փաշինյանը Հայկ Մարությանի համար զավթեց մայրաքաղաքը, ապա 3 տարուց փոշմանեց եւ հեռացրեց պաշտոնից։

Սակայն 2018-ին ընտրված ավագանու լիազորությունների ժամկետը լրանում է եկող տարվա՝ 2023 թվականի սեպտեմբերին, մինչդեռ իշխող «Քաղպայմանագրի» մի խումբ պատգամավորներ արդեն խորհրդարան են բերել Ընտրական օրենսգրքում փոփոխությունների փաթեթ, որի մեջ ներառված է նաև «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մարմնում» փոփոխությունների նախագիծ։ Առաջարկում են ավագանուն օրենքով ինքնալուծարվելու հնարավորություն տալ, ինչից կարելի է ենթադրել, որ Փաշինյանն ու թիմը չեն ուզում մեկուկես տարի սպասել եւ հնարավոր է՝ գնան արտահերթ ընտրությունների։

Իշխանական շրջանակներում թերևս հասկացել են, որ ժամանակն իրենց օգտին չի աշխատում, քանի դեռ իշխանությունը փոքր-ինչ վարկանիշ ունի, պետք է օգտագործել բոլոր լծակները։ Իսկ Երեւանը, որպես կանոն, ընդդիմադիր է, եւ այստեղ հաղթելը հեշտ չի լինելու, գնալով էլ բարդանալու է։

Նախագծի համահեղինակներ Վահագն Հովակիմյանը, Արփի Դավոյանը, Հակոբ Ասլանյանն ու Արմեն Խաչատրյանն առաջարկում են վերոնշյալ օրենքի «Ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու» միջոցները եւս մեկով համալրել, այն է՝ «ավագանին՝ անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, ինքնաարձակման մասին որոշում է կայացրել» արտահայտությամբ։

Գործող օրենսդրությամբ, Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններ անցկացվում են, երբ քաղաքապետն ինքնակամ հրաժարական է տալիս, իսկ ավագանին երկու անգամ նոր համայնքապետ չի ընտրում։

Իշխանությունների այս քայլն ուշագրավ է նաեւ այն առումով, որ քաղաքապետի տեղապահ Հրաչյա Սարգսյանը, ըստ էության, թիմի մարդ է համարվում, նրան քաղաքապետ դարձրին անցած տարեվերջին, երբ Փաշինյանն ավագանուն հրահանգեց անվստահություն հայտնել Հայկ Մարությանին։ Ինչից ենթադրվում էր, որ ցանկացած պահի նրան կարող էին ասել՝ դիմում գրիր, սակայն ներկայացված փոփոխությունների փաթեթը կնշանակի, որ Սարգսյանը չի ցանկանում վաղաժամ լքել պաշտոնը՝ ինքնակամ դիմում գրելով։

Մյուս կողմից՝ ավագանին այս պահին չունի քաղաքապետին անվստահություն հայտնելու լիազորություն, քանի որ ընտրվելու պահից մեկ տարի քաղաքապետն անձեռնմխելիություն ունի։ Ուստի որոշել են ավագանուն ինքնալուծարվելու հնարավորություն տալ, որ, նախ՝ իրենց ուզած պահին գնան ընտրության, երկրորդ՝ չի բացառվում, որ նման փոփոխությունը պարզապես որպես մահակ են պահում Հրաչյա Սարգսյանի գլխին, որ հերթական ընտրություններից՝ 2023- ից առաջ խաղեր չտա այլ ճամբարների հետ։ Չէ՞ որ ունի անձեռնմխելիություն եւ տնօրինում է համայնքային ռեսուրսները, եւ Սարգսյանը կարող է ընտրություններն իշխանությունների համար անակնկալ հունով տանել։

Իսկ իշխանության քաղաքապետի թեկնածուն ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է, ինչի մասին «Քաղպայմանագիրն» «ավետեց» դեռ ամիսներ առաջ։ Այդ պահից սկսած՝ Ավինյանը, կարելի է ասել, նախընտրական քարոզարշավ է իրականացնում՝ ակտիվ հանդիպումներ է ունենում կուսակցության երիտասարդների հետ եւ այդ մասին հրապարակումներ է անում սոցիալական հարթակներում: Այցելում է վարչական շրջաններ, հանդիպում թաղապետարանի աշխատակիցների հետ, թաղապետարաններն ու քաղաքապետարանի կադրային բազան համալրել է իր մարդկանցով, այցելում է բուհեր, հանդիպում արվեստի, սպորտի բնագավառների ներկայացուցիչների հետ, մեդալներ ու պարգեւներ շնորհում, մի խոսքով՝ լրիվ քաղաքապետի գործառույթներ է իրականացնում։

Հետաքրքրական է, որ քաղաքապետարանում անակնկալի եկան իշխող խմբակի նախաձեռնած օրենսդրական այս փոփոխությունից։ Փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը զարմացած պատասխանեց, թե իրեն հայտնի չէ փոփոխությունների մասին, բառացի կարդացինք լրացվող հոդվածը՝ հարցնելով, թե սա արդյոք արտահերթ ընտրությունների համար հող չի՞ նախապատրաստում։ Փոխքաղաքապետն ասաց, որ ինքն անձամբ պետք է կարդա, որ հասկանա։

Արտահերթ ընտրությունների տրամադրություններ կա՞ ն։ «Այս պահի դրությամբ՝ ոչ։ Նորմալ աշխատանքային հունով գնում ենք»,- ասաց Հովհաննիսյանը։ Նախագծի համահեղինակ Հակոբ Ասլանյանն էլ փորձեց վստահեցնել, թե արտահերթի համար չեն անում վերոնշյալ լրացումը։ Իսկ ինչի՞ համար եք անում։ «Որովհետեւ չի կարելի օրենքը կիսատ թողնել, մենք այսօր բախվել ենք մի իրավիճակի՝ հենց օրենքը կիսատ լինելու համար։ Օրինակ, մինչեւ հիմա ԱԺ-ից բացակայությունների վերաբերյալ որեւէ նախադեպ չունենք, որ այդքան բացակայությունների դեպքում ոնց է զրկվում պատգամավորը մանդատից։ Հիմա մենք մտածում ենք՝ ոնց պետք է արվի, որ ․․․ հիմա մենք եթե զրկենք, նրանք էլ դիմեն Սահմանադրական դատարան, էս անեն, էն անեն․․․ Եթե օրենքը կիսատ չլիներ, չէինք փորձի լրացնել»,- ասաց ՔՊ-ականը։

Փորձեցինք հասկանալ, թե Երեւանի մասին ՏԻՄ օրենքում որ կիսատն են ուզում լրացնել։ Որ ավագանին ինքնալուծարման մասին որոշո՞ւմ կայացնի։ «Հա, իսկ ի՞նչ վատ բան կա դրա մեջ»,- ասաց պատգամավորը՝ կրկին նշելով, որ ավագանու արտահերթ ընտրությունների համար չեն անում։

ՀԳ․ Ընդդիմադիրներն էլ են պատրաստվում Երեւանը գրավել՝ բոլորը հասկանում են, որ Երեւանում հաղթանակը կնշանակի իշխանության 50 տոկոսն ունենալ։ Ընդդիմության շարքերում թեկնածուների պակաս չկա՝ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդու՝ Լեւոն Քոչարյանի անունն է շրջանառվում, Արթուր Վանեցյանի, Տարոն Մարգարյանի։ Անգամ Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգն է հայտարարել առաջադրվելու մասին։ Այլ հետաքրքիր խաղացողներ էլ են սպասվում, սակայն ընդդիմությունը հաջողություն չի ունենա, եթե միասնական թեկնածուով հանդես չգա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։