Ուկրաինայի շուրջ ճգնաժամը երկար կտևի. Պեսկով
Ուկրաինայի շուրջ ճգնաժամը երկար կտևի, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ուկրաինայի ճգնաժամը կձգձգվի», - ասել է Կրեմլի խոսնակը ամերիկյան MSNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Պեսկովը նաեւ նշել է, որ ճգնաժամի ընթացքում Արեւմուտքը ցույց տվեց իր իսկական վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ, արդյունքում՝ «երբեք չի կարողանա վերականգնել Մոսկվայի վստահությունը»։