Ռուսաստանում ԵՄ դեսպանը կանչվել է ՌԴ արտաքին գործերի նախարարություն
Ռուսաստանում ԵՄ դեսպան Մարկուս Էդերերը կանչվել է ՌԴ արտաքին գործերի նախարարություն՝ Լիտվայի՝ Կալինինգրադի մարզ երկաթուղային տարանցումը սահմանափակելու որոշման պատճառով։ Այս մասին RT-ի եթերում հայտնել է շրջանի ղեկավար Անտոն Ալիխանովը։
«Այստեղ, իհարկե, մի իրավիճակ է, որը հնարավոր է լուծել դիվանագիտական ճանապարհով։ Որքան տեղյակ եմ, վաղը ՌԴ-ում ԵՄ դեսպան Մարկուս Էդերերը կանչվել է ԱԳՆ: Ես իսկապես հույս ունեմ, որ նա իր կողմից ինչ-որ լուծում կառաջարկի և կառուցողական կլինի»,- ասել է Ալիխանովը։
Հունիսի 20-ին Կալինինգրադի մարզ տարանցման սահմանափակման պատճառով ՌԴ ԱԳՆ-ն արդեն կանչել է Լիտվայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վիրջինիա Ումբրասենին։