Ադրբեջանում բարձրաստիճան պաշտոնյաներ են ձերբակալվել
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը Բաքվում գործողություն է իրականացրել, որի արդյունքում մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ են ձերբակալվել:
Ոչ պաշտոնական տվյալներով՝ գործողությունն իրականացվել է Մաքսային պետական կոմիտեի մի շարք կառույցներում:
Նշվում է, որ առաջիկայում սպասվում է պաշտոնական հաղորդագրություն հատուկ գործողության մանրամասների վերաբերյալ։