Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին կմիանա սեպտեմբերից ոչ շուտ
Ֆինլանդիան առաջընթաց չի գրանցել Թուրքիայի հետ հանդիպման ժամանակ և, հավանաբար, չի կարողանա անդամակցել ՆԱՏՕ-ին մինչև սեպտեմբեր, ասել է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն Հելսինկիում Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ մամուլի ասուլիսում։
«Հանդիպման վերաբերյալ մեծ առաջընթաց չկար,բայց մենք արդեն գոհ ենք, որ քննարկումը սկսվել է: Ես չէի ցանկանա ստույգ ժամկետներ նշել, բայց դա մենք դժվար կարողանանք անել մինչև սեպտեմբեր»,- մեջբերում է ՏԱՍՍ-ը նրա խոսքերը։