Նիգերիայում շվեյցարացի դիվանագետի կինը վարակվել է էբոլայովԹանկարժեք F-16-ների փոխարեն. Էստոնիան փնտրում է ավելի մատչելի ինքնաթիռներ դրոնների դեմ պայքարի համարԻսրայելը և Հունաստանը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրելՋրհեղեղներ Արգենտինայում․ զոհվել է երկու մարդ, հազարավորները լքել են իրենց տներըԱրագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաներըՊուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. ՊեսկովՏիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ. Սլովանը մարտական ոչ-ոքի խաղացՎթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր էԻրանը արտերկրում մահափորձեր է նախապատրաստում ամերիկացի դիվանագետների դեմ. AxiosԹրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելունՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՌուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ուկրաինացի հրահանգիչները Աֆրիկայում զինյալներ են պատրաստումՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ նախագահ«Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր մշակութային ժառանգության մասն են». Ռոբերտ ԱբիսողոմոնյանՀռոմում բողոքի ցույցերի ընթացքում 20 մարդ է բերման ենթարկվելՉեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակըԵրևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ ենՄարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխաՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԻրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ ռազմանավերի մուտքը Պարսից ծոցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լեհաստանում վեց օր փնտրել են չճանաչված թռչող օբյեկտ, սակայն ոչ մի հետք չեն գտելԼիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԾեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը
Արտահերթ ընտրություններ․ Փաշինյանը կարող է հայտնվել սեփական ծուղակում
Ալիևը մեծ հաշվով թքած ունի, թե մեր Սահմանադրությունում կամ Անկախության հռչակագրում ինչ է գրված, որովհետև Նիկոլն այսպես թե այնպես ոնց ուզում, այդ փաստաթղթերը տրորում է. ռազմական փորձագետ Պետական-ազգային դավաճանության մասին. Սենոր ՀասրաթյանԱռաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը․ Խոսրով ՀարությունյանԶինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհինԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբան
Քաղաքականություն

«Կենցաղային» սպանություններն ու իշխանության վախճանը...

Հունիսի 19-ի կիրակնօրյա երեկոյի հանգստությունը պայթեցրեց Ապարանից եկած բոթը․ ՔՊ-ական պատգամավորի և փոխմարզպետի հետ փոխկապակցված անձիք երիտասարդ են սպանել են ու էլի մի քանի հոգու վիրավորել են, քանի որ վերջիններս հայհոյել են իշխանություններին ու անձամբ Նիկոլ Փաշինյանին։ Ավելի ուշ ստացվեց երկրորդ զոհի մասին բոթը։ Իսկ այսօր տեղեկություններ եկան, որ մահացավ նաև երրորդ վիրավորը․․ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ Հայաստան խմբակցության պատգամովր Արթուր Խաչատրյանը:

«Իր ցինիզմով ու դաժանությամբ այս սպանությունը եզակի էր։ Անզնիվ լինենք․ Հայաստանում եղել են քաղաքական սպանություններ, եղել են մաֆիոզ հաշվեհարդարներ, բայց որ ինչ որ պաշտոնյաների հարազատներ կոտորեն իշխանությունները հայհոյողներին՝ նման բան ես չեմ հիշում։

Այս ակնարկով չեմ ուզում անդրադառնալ այն պարզ ճշմարտությանը, որ նիկոլականների ցանած թունավոր քամին մահաբեր փոթորիկ չէր կարող չդառնալ։ Թե՛ բնության մեջ, թե՛ մարդկային հարաբերություններում ոչինչ անհետևանք չի լինում։ Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Նիկոլ Փաշինյանը «քաղաքացու վրեժի» կոչ էր անում։ Սա ոչ այլ ինչ էր, քան ինքնադատաստանի կոչ, բռնության կոչ․․․ Կարծու՞մ եք այդ կոչին հետևողներ չէին լինելու։ Եղան։ Եվ արդյունքնում երեք երիտասարդ հայի կյանքի թել կտրվեց․․․

Ուզում եմ անդրադառնալ այս երևույթին պետության, իշխանությունների արձագանքին։ Դեպքից ընդամենը մի քանի ժամ հետո Ոստիկանությունը հայտարարություն տարածեց և հերքեց սպանությունների քաղաքական դրդապատճառը։ Ըստ իշխանությունների, սպանությունը տեղի է ունեցել «կենցաղային հողի վրա»։ Ոստիկանության այս հապճեպ «պարզաբանումն» ապացուցում է, որ սպանությունը բնավ էլ կենցաղային հողի վրա չի եղել։ Իհարկե, ճոխ պարգևատրումները պարտավորեցնում են ջանասիրաբար աշխատել, բայց համաձայնվեք որ Ոստիկանությունը մի քանի ժամում ուղղակի ի վիճակի չէր պարզաբանել սպանությունների պատճառը։ Ռուսները մի խոսք ունեն․ «գողի գլխին գլխարկն այրվում է»։ Կրկնեմ՝ ոստիկանությունն, իր հերքումով, հաստատեց, որ սա զուտ կենցաղային հողի վրա սպանություն չէր։

Կարդալով «կենցաղային հողի վրա սպանության» մասին հայտարարությունը մտոք վերադարձա Սովետ։ 1988 թվականի փետրվարի 22-ին, ի պատասխան Արցախում սկսած խաղաղ ցույցերի, Աղդամի թուրք ջարդարարները շարժվեցին Ասկերանի ուղղությամբ։ Խրամորթ գյուղի մերձակայքում արցախցիները «դիմավորեցին» անկոչ ոհմակին։ Թուրքերը, երկու լեշ թողնելով, փախան։ Սովետի լրատվամիջոցները, մի քանի օրվա լռությունից հետո, հայտարարեցին, որ կենցաղային հողի վրա գյուղացիների միջև ծեծկռտուք է եղել, կա երկու զոհ։

Պարտություն կրելով Արցախում՝ հայոց բնօրրանում, թուրքերը մի քանի օրից հարձակվեցին օտար հողում՝ Սումգայիթում, բնակվող հայերի վրա։ Զոհերի թիվն այդպես էն անհայտ մնաց։ Սումգայիթի հայերի կոտորածն, ի հարկե չներկայացվեց որպես տրիվիալ կենցաղային սպանություն, բայց Սովետական հեռուստաալիքները ողողել էին Սումգայիթի ծանր կենցաղային պայմանների մասին հաղորդումները։ Մարդիկ ծանր պայմաններում էին ապրում, դե իսկ կեցությունն էլ որոշում է գիտակցությունը։

Նույն «կենցաղային պայմանների բարելավումը» ԼՂԻՄ վերաբերյալ ՍՄԿԿ ԿենտԿոմի պլենումի որոշման հիմքն էր։ Ըստ սովետական կոմունիստների, չկար ազգային, քաղաքական հարց՝ կար կենցաղային հարց և փոխարեն լուծելու Արցախի կարգավիճակի հարցը, Սովետական իշխանությունները որոշեցին ԼՂԻՄ-ի սոցիալ-տնտեսական զարգացման համար Բաքվին լրացուցիչ գումար հատկացնել։ Այս կենցաղային մոտեցումը նրանք կիրառեցին նաև Ֆերգանայում, երբ 1988-ի ամռանը դաժան բախումներ տեղի ունեցան մսխեթցի թուրքերի ու ուզբեկների միջև։ Զոհերի թիվն էլի չբացահայտվեց, բայց «բացահայտվեց» բախումների պատճառը․ շուկայում վիճել էին ելակի գնի շուրջ, կռիվ էր սկսել, պարզ կենցաղային վեճ․․․

Այս դեպքերից մի քանի տարի հետո Սովետը փլուզվեց։ Սովետի փլուզումն ուներ բազմաթիվ քաղաքական, տնտեսական, գաղափարական հիմքեր։ Աներկբա է, որ փլուզման պատճառներից մեկը նաև հանրային կյանքը պարուրած սուտն էր, ավելի ճիշտ՝ ստի այլևս անմարսելի չափաբաժինը։ Որքան մոտ էր Սովետի փլուզումը, կոմունիստական իշխանության վախճանը՝ այնքնա ավելի շատ էի ստերը։

Ստեր ժողովուրդների բարեկամության մասին, տնտեսական հաջողությունների մասին, հանրային բարեկեցության մասին։

Այսօր Հայաստանի Հանրապետության պաշտոնական քարոզչությունն ինձ ավելի ու ավելի է հիշեցնում կոմունիստների վերջին օրերի կուսակցական պրոպագանդան։ Կոմունիստների փորձեցին ստելով երկարաձգել իրենց իշխանությունը։ Ձախողվեցին։

Նույնը հիմա անում են ՔՊ-ականները։ Վստահ եմ՝ հետևանքը նույնն է լինելու»,- գրել է Արթուր Խաչատրյանը։