Նարեկ Մանթաշյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր. նա վիրահատվել է. Կոչուբաև
Նարեկ Մանթաշյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր։ Այսօր Ն․ Մանթաշյանը տեղափոխվել է հիվանդանոց և ենթարկվել վիրահատության։ Այս մասին հայտնում է Նարեկ Մանթաշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը։
«Բժշկական չափանիշի տեսանկյունից ծագած առողջական խնդիրները կալանքի հետ անհամատեղելի են։ Վիրահատությունից հետո դատարան կներկայացնենք կալանքի հետ անհամատեղելիությունը պարզելու վերաբերյալ փորձաքննություն նշանակելու միջնորդություն»,- գրել է Կոչուբաևը։