Մենք՝ վրացիներս, չենք կարողանա տնտեսական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ. Ղարիբաշվիլի
Վրաստանը մասնակցում է Ռուսաստանի դեմ ուկրաինական պատերազմի հետ կապված միջազգային պատժամիջոցներին, սակայն չի կարող Ռուսաստանի դեմ սահմանափակումներ իրականացնել՝ հաշվի առնելով ազգային շահերը, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Քաթարի տնտեսական համաժողովում։
«Մենք՝ վրացիներս, չենք կարողանա տնտեսական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ՝ շատ բնական հանգամանքների պատճառով, քանի որ մենք ունենք մեր ազգային շահերը։ Սա է մեր շարժառիթը»,- մեջբերում է ՏԱՍՍ-ը նրա խոսքերը։
Նրա խոսքով, կառավարությունը քաղաքական աջակցություն է ցուցաբերում Ուկրաինային, և ոչ մի ընկերություն, որի դեմ պատժամիջոցներ են կիրառվել, չի կարողանա շրջանցել դրանք Վրաստանի տարածքով։ «Իհարկե, քաղաքականապես մենք աջակցում ենք Ուկրաինային միջազգային հարթակում: ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում մենք միացել ենք 260 բանաձեւերի: Բնականաբար, մենք միջազգային, համաշխարհային ֆինանսական համակարգերի անդամներ ենք: Մենք շատ հստակ ասել ենք, որ ընկերությունները պատժամիջոցներից խուսափելու հնարավորություն չեն ունենա»,- ասել է նա։